ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ. ՌՈՒՍՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՀԱԿԱԳՐՈՀԻ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ. ՌՈՒՍՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՀԱԿԱԳՐՈՀԻ


Ընդամենը մեկ մարդու քմահաճույքի արդյունքում միլիոնավոր մարդիկ կարող են լուրջ վնասներ կրել: Այդպես է լինում, երբ կասկածելի մտավոր ունակություններով եւ կասկածելի ձեւով քաղաքականության մեջ հայտնված ու ԱՄՆ կոչվող գերտերության նախագահ նշանակված մեկը փորձում է մեկ այլ գերտերության նախագահին ապացուցել, որ ինքը նրանից ուժեղ է: Եվ ի՞նչ, ապացուցե՞ց:
Տնտեսապես գուցե եւ` այո, Ռուսաստանի տնտեսությունը հայտնվեց բավականին բարդ դրության մեջ, ինչը իր զգալի բացասական ազդեցությունն ունեցավ նաեւ Հայաստանի վրա: Բայց ռուբլու այս արժեզրկումը ի վերջո կկարգավորվի (ինչի սկիզբն արդեն տեսնում ենք), իրավիճակն աստիճանաբար կկայունանա, քանի որ Ռուսաստանը ի վիճակի կլինի գտնել ճգնաժամից դուրս գալու այլ ելքեր, եւ այդժամ դեռ վիճելի կլինի, թե այս խաղը որ կողմի համար ավելի շահեկան ավարտ կունենա, քանի որ...

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ Է
ԵՆԹԱԴՐՈՒՄ


ԱՄՆ-ն այս դեպքում հարված հասցրեց Ռուսաստանի տնտեսությանը, սակայն ամենեւին պարտադիր չէ, որ Ռուսաստանի պատասխան քայլը նույնատիպ լինի եւ ընդամենը պատժամիջոցների մակարդակով: Ընդհակառակը, կարծում եմ, պատասխան հարվածը կլինի բոլորովին այլ կողմից, ու Վլադիմիր Պուտինի ասուլիսի դրույթները բավականին պերճախոս են...
ԱՄՆ-ն այսօր փորձում է աշխարհին տիրել 2 ճանապարհով` տնտեսական կախվածություն առաջացնելով եւ իր, այսպես ասած` "ժողովրդավարական" արժեքները, որոնք իրական ժողովրդավարության հետ այդքան էլ կապ չունեն, ուղղակի կամ անուղղակի ձեւով պարտադրելով: Ռուսաստանի դեմ իրականացնելով նման գործողություններ` ԱՄՆ-ն մյուս կողմից հնարավորություն եւ լավ առիթ է տալիս Ռուսաստանին եւ ավելի շատ Ռուսաստանի ազդեցության ոլորտում գտնվող մի շարք երկրներին` աստիճանաբար ազատվել ԱՄՆ-ից որեւէ տնտեսական կախվածությունից:
Ինչպես վերջերս Ղազախստանի նախագահ Նազարբարեւն էր առաջարկել` դոլարի ազդեցության գոտուց անցում կատարել դեպի  սեփական տարադրամներով փոխհաշվարկների տարածաշրջանային գոտի, որում բացի Ռուսաստանից, հետաքրքրված է նաեւ այնպիսի խոշոր պետություն, ինչպիսին Չինաստանն է: Այս դեպքում, ԱՄՆ դոլարն արդեն առաջնային դեր չի ունենա տարածաշրջանում, եւ նրա արժեւորումից կամ այլ արհեստածին խաղերից բացասական էֆեկտներն այլեւս այսպես զգալի չեն լինի:
Ռուսաստանը` որպես պատասխան, կարող է էլ ավելի ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Այս գործընթացը արդեն իսկ սկսվել է. Թուրքիայի հետ տնտեսական համագործակցության սերտացումը արդեն իսկ մեկ պատասխան հարված էր Թուրքիայի երբեմնի դաշնակից ԱՄՆ-ին, եւ այն արդեն տվել է իր պտուղները: Բանն այն է, որ ԱՄՆ-ի դժգոհությունն առավել քան ակնհայտ է, եւ դրանով են պայմանավորված նաեւ վերջին շրջանում Թուրքիայում հակաիշխանական, ընդդիմադիր շարժումների զգալի ակտիվացումը: Գաղտնիք չէ, որ որեւէ երկրում նաեւ արհեստականորեն ընդդիմադիր շարժումներ ձեւավորելն ու դրանց աջակցելը, հասարակական դժգոհություն հրահրելը ԱՄՆ-ի ռազմավարության բաղադրիչներից է, որը նա կիրառում է այն երկրների նկատմամբ, որոնց ցանկանում է բերել իր ազդեցության ոլորտ կամ պահել իր ազդեցության տակ: Այս դեպքում ԱՄՆ-ն` ի դեմս Թուրքիայի, տարածաշրջանում կարող է մասամբ կորցնել կարեւոր հենարան, եւ այդ գործընթացն արդեն մեկնարկել է: Ի դեպ, որպես հենարան` ԱՄՆ-ն տարածաշրջանում չի կարող դիտարկել նաեւ Ադրբեջանին, քանի որ վերջինս նույնպես տնտեսական համագործակցության մեջ է Ռուսաստանի հետ, զենք է գնում նրանից, հետեւաբար հակառուսական կողմնորոշումն այստեղ էլ, կարելի է ասել, գրեթե բացառվում է:
Ի դեպ, ինչ վերաբերում է զենք-զինամթերքին, այս առումով նույնպես, Ռուսաստանը կարող է շահած դուրս գալ: Արեւմուտքի կողմից հայտնվելով տնտեսական շրջափակման մեջ եւ ենթարկվելով պատժամիջոցների տեսքով ճնշումների` Ռուսաստանը դրա հիման վրա պարզապես կարող է բարձրացնել իր անվտանգության խնդիրը եւ այդ հիմավորումով խախտել որոշ միջազգային համաձայնագրեր` ավելացնելով իր սպառազինությունը եւ մեծացնելով ռազմական պոտենցիալը: Սա, կարծում եմ, ամենաանցանկալին կլինի հենց ԱՄՆ-ի համար, ով այս ոլորտում Ռուսաստանի հետ մրցակցությանը դիմանալու իր շանսերը կնվազեցնի:
Միջազգային համաձայնագրեր կարող են խախտվել նաեւ "արեւմտյան արժեքների" պարտադրման հարցերի հետ կապված:
ԱՄՆ-ի` Ռուսաստանի հանդեպ նման կոշտ վերաբերմունքի արդյունքում կարող է մասամբ տապալվել նաեւ ԱՄՆ-ի կողմից աշխարհին "արեւմտյան արժեքները" պարտադրելու եւ դրանով իսկ համաշխարհային գլոբալիզիայի ծրագիրը իրականացնելու առաքելությունը: Ոչ միայն Ռուսաստանը, այլեւ մի շարք այլ երկրներ ավելի շատ հիմքեր են ունենում` կայուն պահպանելու իրենց արժեհամակարգը եւ հրաժարվելու Արեւմուտքի կողմից պարտադրվող տարրերի ներմուծումից, ինչպես նաեւ դրա հետ կապված որոշ վարկային եւ գրանտային ծրագրերից:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ԱԶԴԵԼ ԱՅՍ ԱՄԵՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ


Քանի որ 2015-ի հունվարի 1-ից Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է հանդիսանալու եւ գտնվելու է Ռուսաստանի հետ նույն տնտեսական գոտում, հետեւաբար տարածարջանում ռուբլու դերի բարձրացումը եւ ռուբլու գոտու ձեւավորումը պետք է որ մեզ համար շահեկան լինի: Այսօր Հայաստանը շատ է տուժել ռուբլու անկումից, քանի որ նաեւ տրանսֆերտների տեսքով ստացվող գումարը հիմնականում Ռուսաստանից է, հետեւաբար ռուբլու արժեւորումը մեզ համար շատ ավելի կարեւոր է, արժեզրկումը` շատ ավելի ցավալի եւ կորստաբեր:
Ինչ վերաբերում է դոլարին, ապա այս կապակցությամբ, կարծում եմ, հայաստանյան բանկերը իրենց քաղաքականությունը վերանայելու կարիք ունեն: Խոսքը վերաբերում է քաղաքացիներին դոլարով վարկեր տրամադրելուն, ինչի արդյունքում հատկապես այս օրերին զգալի թվով մարդիկ կորուստներ են կրում:
Հաշվի առնելով նաեւ, որ Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ, եւ ԱՄՆ-ի հարաբերություններն էլ Ռուսաստանի հետ էլ ավելի են սրվում, կարելի է ասել, որ ԱՄՆ-ն վերջնականապես կկորցնի` Հայաստանը տարածաշրջանում նույնպես իր ազդեցության գոտի դարձնելու բոլոր հույսերը: Արժեհամակարգի հետ կապված հարցերում արդեն շատ ավելի խնդրահարույց կդառնա Հայաստան այնպիսի արժեքների ներմուծման փորձերը, որոնք անընդունելի են մեր հասարակության կողմից: Այստեղ, իհարկե, կարող են տուժել արեւմտյան գրանտներով սնվող "քաղաքացիական հասարակության" կառույցները, որովհետեւ Արեւմուտքը հաշվենկատ է, նա տրամադրում է դրամաշնորհ` արդյունավետության ակնկալիքով: Իսկ արդյունավետություն չկանխատեսելու դեպքում տրամաբանական է, որ պետք է վերանայի իր մոտեցումը:
Հետեւություն. քաղաքականության մեջ ցանկացած կոշտ ու ցավոտ քայլ կարող է ունենալ իր կոշտ ու ոչ պակաս ցավոտ պատասխանը: Միայն մեկ կողմի կատարած քայլերի հիման վրա վաղաժամ եզրակացություն անելը առնվազն իրատեսական չէ: Անհրաժեշտ է սպասել նաեւ մյուս կողմի պատասխան գործողություններին, տեսնել վերջնական արդյունքը, ստեղծված պատկերը եւ նոր անել համապատասխան եզրակացություններ:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում