ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԸՆԴԴԵՄ 4-Ի

Արխիվ 12-16

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԸՆԴԴԵՄ 4-Ի

Օրերս Ինֆորմատիկայի պետական քոլեջում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած շաշկիի հերթական առաջնությունը, սակայն այս անգամ այն առանձնահատուկ էր նրանով, որ ընդդեմ 4-ի խաղում էր քոլեջի հատուկ հյուրը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, "Ջավախք" հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ: ԱԺ պատգամավորի առաջ բավական բարդ խնդիր էր դրված` նա պետք է մրցեր մի քանի օր առաջ քոլեջում տեղի ունեցած շաշկիի առաջնության չորս մասնակցից բաղկացած հաղթող թիմի հետ միաժամանակ: Բայց, արի ու տես, որ պարոն Թորոսյանին հաջողվեց միաժամանակ 4 մրցակցին էլ հաղթել` 2,5-1,5 հարաբերակցությամբ` համենայն դեպս, վերոնշյալ քոլեջում սահմանելով յուրատեսակ ռեկորդ: Միջոցառումից հետո "Իրավունքը" առիթ ունեցավ զրուցել "չեմպիոն" Շ. Թորոսյանի հետ:
-Պարոն Թորոսյան, միանգամից խաղացիք 4-ի դեմ, այսպիսի անհավասար պայքար էլի ունեցե՞լ էիք:
- Ոչ, սովորաբար, ես միշտ մեկի դեմ եմ խաղացել` կենդանի տախտակի վրա կամ օնլայն համակարգչով: Ինձ համար մեծ անփորձություն էր միաժամանակ 4-ի դեմ խաղալը, բայց ստացվեց, ու կարողացա հաղթել:
- Իսկ ինչպե՞ս կգնահատեք մրցակիցների պատրաստվածությունը:
- Բավականին լավ էին խաղում, իհարկե, դեռ պատանիներ են ու աճելու, զարգանալու տեղ շատ ունեն: Իմ անփորձությունը եթե չլիներ, կարծում եմ` ավելի մեծ արդյունք կունենայի, բայց, իհարկե, իրենք էլ վատ չէին խաղում:
- Մտադի՞ր եք հետագայում նոր ռեկորդներ սահմանել` միանգամից 8-ի կամ 10-ի դեմ խաղալով:
- Ոչ, քավ լիցի, այդպիսի մտադրություն չունեմ: Ուղղակի, սիրում եմ շաշկի, եւ այն իմ հոբբիներից մեկն է, որով ազատ ժամանակ զբավում եմ: Եթե ստացվեց, այսպիսի գեղեցիկ միջոցառումներ լինեն, էլի կմասնակցեմ, բայց առանձնապես չեմ նպատակադրվելու ինչ-որ միաժամանակյա խաղի մասնակցել:
Ի դեպ, "Իրավունքը" զրուցեց նաեւ Ինֆորմատիկայի պետական քոլեջի ծրագրավորում ֆակուլտետի ուսանող ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ, ով միակն էր, որ համարձակվեց հաղթել ԱԺ պատգամավորին. "Մինչեւ այս առաջնությունը, տղաների հետ էլի խաղում էի, անընդհատ պարապում էի ու երկար մտածելով, մտածված քայլեր անելով` ստացվեց եւ հաղթեցի: Պարոն Թորոսյանը շատ լավ էր խաղում ու հաղթեց իմ մյուս ընկերներին":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում