"ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԷԴՔԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵԼ"
ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, ԱԺ-ում արտահերթ նիստում դատապարտելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի եւ որոշ ազատամարտիկների վրա հարձակումը, անդուրժողականության կոչ արեց:
"Իրավունքն" Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե ինչու արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հանդեպ էլ հանդուրժողական չգտնվեց եւ "չաթլախ" անվանեց նրան` Թովմասյանի` "ղալաթ են արել" արտահայտության համար: ՀՅԴ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ այդ բառը հնչեցնելուց հետո ինքը հայտարարել է, որ նման բառապաշարով երբեք չի խոսում: "Այդ իրավիճակը ստեղծվեց, որ ես այդ արտահայտությունն ունեցա: Պատասխանս եղել է ադեկվատ: Կարծում եմ` դա առաջին ու վերջին անգամ էր: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի",- մանրամասնեց Ռուստամյանը, ով չի զղջում, որ նման արտահայտություն է արել: Արմեն Ռուստամյանից հստակեցրինք, թե ինչու, այնուամենայնիվ, չփորձեց հանդուրժող լինել Հրայր Թովմասյանի հանդեպ: "Էդքանից ավելի հնարավոր չէր",- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ