ԵՐԲ ՈՄԱՆՔ ԻՐԵՆՑ ՏԵՂՈՒՄ ՉԵՆ, ՈՄԱՆՔ ԷԼ` ԱՆԲԱՐՈ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՈՄԱՆՔ
ԻՐԵՆՑ ՏԵՂՈՒՄ ՉԵՆ, ՈՄԱՆՔ ԷԼ` ԱՆԲԱՐՈ


Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ մի շարք ապրանքների գները արհեստականորեն բարձր են, եւ առաջարկեց գնալ ու սեփական աչքով համոզվել: Այնուհետ վարչապետի շրջայցից հետո` խոշոր խանութներով եւ գազալցակայաններով այդտեղ դիտարկվեց գների իջեցում: Բայց հարց է ծագում, ինչո՞ւ այդ նույնը շատ ավելի վաղ չէր արել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ում ուղղակի պարտավորությունն ու լիազորությունն է դա:

Ինչո՞ւ պետք է գործընթացը տեղից շարժվեր միայն կառավարության ղեկավարի անձնական միջամտությունից հետո:

ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
ՇՂԹԱՆ

Անշուշտ, տարադրամի փոխարժեքների խելահեղ շարժը ունի եւ միանգամայն օբյեկտիվ պատճառ: Գլոբալ, քաղաքակրթական-աշխարհաքաղաքական մակարդակով տեղի է ունենում ֆինանսատնտեսական եւ տեղեկատվական-հոգեբանական պատերազմ` նոր ձեւավորվող Եվրասիական քաղաքակրթության եւ Արեւմուտքի քաղաքակրթության միջեւ: Հայաստանը կամա, թե ակամա դրա մասնակիցն է, հետեւաբար պետք է գործեր "պատերազմում, ինչպես պատերազմում": Հետո ինչ, որ ռումբեր ու արկեր չեն պայթում, հետո ինչ, որ ռազմաճակատի գիծը ոչ թե ձգվում է Ա կետից մինչեւ Բ կետ, այլ ցրված է ամենուրեք:
Բնականաբար, նաեւ 21-րդ դարի նոր տիպի` անարյուն պատերազմում նույնպես պետք է գործեն պատերազմական օրենքները, որոնք նախեւառաջ, ենթադրում են արագ եւ արդյունավետ միջոցներ` թույլ չտալու սպեկուլյացիա, սաբոտաժ եւ խուճապային տրամադրությունների տարածում:
Ի՞նչ արձագանք պետք է լիներ ֆինանսատնտեսական պատերազմական բռնկմանը: Նախեւառաջ պետք է արձագանքեր Կենտրոնական բանկը, որի ուղղակի սահմանադրական պարտականությունն է կիրառելով ֆինանսական գործիքներ` թույլ չտալ աննախադեպ սղաճ ու, առավել եւս, տարադրամի քաոսային առքուվաճառք: Մինչդեռ տարադրամի փոխարժեքները տարբեր էին ԿԲ-ում, բանկերում, փոխանակման կետերում, նաեւ ծլեց վաղուց մոռացված երեւույթը` տարադրամը ձեռքի վրա վաճառող դալալները: Հարց է ծագում` այդ ինչպե՞ս պատահեց, որ հանգիստ ժամանակաշրջաններում ԿԲ-ն նույն բանկերի եւ փոխանակման կետերի կաշին էր քերթում ամենաաննշան խախտման համար, իսկ հիմա աչքի զարնող, ցուցանակների վրա ի ցույց բոլորի արձանագրված սպեկուլյացիային չկար որեւէ վարչական միջամտություն: Եվ ինչո՞ւ պետք է ԿԲ-ին հասցնեին թքել-մրել բոլորը` Ազգային ժողովով սկսած, ու եթե հավատանք լրատվական կայքերի հրապարակումներին, անձամբ ՀՀ նախագահի խիստ պահանջով վերջացրած, որպեսզի սույն  հիմնարկությունը բարեհաճեր գործել, կիրառել իր լիազորությունները եւ կատարել իր պարտականությունները:
Կամ` այն, ինչ կատարվում էր խանութներում գնապիտակների հետ: Գյումրիում նույնիսկ Գյումրվա կատակին արժանի դեպք էր եղել` որ մարդը մեծ խանութից քաղցր խտացրած կաթ էր ուզում գնել, եւ մինչեւ խանութի մի ծայրից դրամարկղ հասնելը 3 անգամ տեղի ունեցավ դրա գնի փոփոխություն: Այն, որ այդ երեւույթները արհեստական են, ընչաքաղցության եւ առիթից օգտվելու դրսեւորումներ են, երեւում է թեկուզ նրանից, որ ոչ քիչ թվով փոքր խանութներում, ի տարբերություն խոշորների, գնի ճչացող փոփոխություններ չեն եղել: Եվ ինչո՞ւ անհապաղ միջամտություն չտեսանք պարոն Շաբոյանի գերատեսչության կողմից, երբ դա այդ գերատեսչության ուղղակի պարտականությունն է: Ինչո՞ւ սպեկուլյացիայից, այն էլ սրիկայության բոլոր սահմանները հատած սպեկուլյացիայից երկրի տնտեսությունը պաշտպանելու պարտականություն ունեցող համապատասխան օղակները անգործության էին մատնված, եւ արդյո՞ք դա սոսկ ապաշնորհության դրսեւորում է, թե այդտեղ առկա են նաեւ էպիզոդներ, որոնք արժանի են իրավապահ եւ ազգային անվտանգության մարմինների ուշադրությանը:
Եվ եթե չլիներ միջամտությունը` ամենաբարձր մակարդակով, ապա թերեւս տնտեսական քաոսը հասցներ նրան, որ երկրում անհրաժեշտություն առաջանար մտցնել արտակարգ դրություն: Ինչեւէ, թերեւս անհրաժեշտություն է առաջացել ամանորյա արձակուրդներից հետո մանրակրկիտ քննարկել այդ հարցերը եւ, ինչպես ասվում էր խորհրդային ժամանակներում` կազմակերպչական եզրակացություններ անել:

5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԸ ՔՆԱԾ ՉԵՆ

Ընդդիմադիրներին եւ "այլընտրանքին" չհաջողվեց խորհրդարանում տապալել այն օրենքների ընդունումը, որոնք անհրաժեշտ են` հունվարի 1-ից Եվրասիական միության իրողությանն անցնելու համար: Արհեստականորեն ստեղծված պատրվակով բոյկոտի կազմակերպումը նման բաների չհանգեցրեց, այն, ինչ անհրաժեշտ էր ընդունել` ընդունվեց: Ու նույնիսկ ավելին` խորհրդարանական մեծամասնությունն ընդառաջեց ընդդիմադիրներին, եւ ընդունվեց ԱԺ հայտարարություն, որի ռեալ անհրաժեշտությունը, մեղմ ասած, վիճելի էր: Այդ հայտարարությանը նվիրված նիստն էլ ընդդիմադիրները լիուլի օգտագործեցին ինքնահաստատման  եւ ԱԺ ամբիոնից ագրեսիվ քարոզչություն հնչեցնելու համար: Ընդդիմադիրներից միայն  ՀՅԴ-ն, ընդհանուր առմամբ, զերծ մնաց ե՛ւ բոյկոտից, ե՛ւ ճղճղան ելույթներից: Բա մյուսնե՞րը...
Ինչո՞ւ էր, օրինակ, Զարուհի Փոստանջյանն իրեն պատռում, պահանջելով, որպեսզի երկրի տնտեսական կացության վերաբերյալ ԱԺ նիստը լինի դռնբաց: Շատ պարզ պատճառով` որպեսզի կրկին ու կրկին օգտագործվի ԱԺ ամբիոնը, ու այս անգամ էլ հնչեցվեն ելույթներ, որոնք էլ ավելի կսրեն խուճապային տրամադրությունները:
Իսկ խուճապ տարածելու վրա աշխատում էին բազում կայքեր, ինչպես նաեւ բազում "կիբերասկյարներ" "Ֆեյսբուքում": Ու խուճապը կանգ առավ միայն այն ժամանակ, երբ համապատասխան պետական օղակներին պարզապես վերին կարգադրությամբ ստիպեցին կատարել սեփական պարտականությունները: Բայց, միեւնույնն է, համացանցի տարածքը Ամանորից առաջ այնքան է գերծանրաբեռնված կեղտով, մաղձով, չարախնդությամբ, հիսթերիկ կոչերով, որ նորմալ մարդուն բավականին դժվար է լինում զսպել սեփական մղումը` համակարգիչը լուսամուտից դեն նետելու: Ու այդ պղտոր հոսքը հո ինքն իրեն չի՞ ծլում: Թունավոր տեղեկատվական արտադրանք ստեղծելու վրա աշխատում են բազում մարդիկ, ովքեր դրա համար վարձատրվում են: Իրերն իրենց անունով կոչենք` քաղաքակրթությունների միջեւ հակամարտության շրջանակում նաեւ մեր երկրի դեմ սանձազերծված է տեղեկատվական-հոգեբանական պատերազմ: Ու հայկական ազգանուններով անձինք (մարդու լեզուն չի պտտում դրանց հայ կոչելու) դառնում են ընդդեմ սեփական երկրի` օտարի կողմից մղվող այդ պատերազմի վարձկաններ:
Անշուշտ, հսկայական աշխատանք է պահանջվելու` այդ վարձկանների ցանցից երկիրը մաքրելու համար: Բայց նաեւ ոչ պակաս աշխատանք է պետք` հենց մեր ժողովրդին ազնիվի, բարու եւ հավերժականի չափանիշները ամեն օր մատուցելու համար: Օրինակ, բոլորը հայհոյում են օլիգարխներին եւ կոռումպացված չինովնիկներին, բայց շատ-շատերը իրենց առօրյա կյանքում, իրենց փոքրիկ տեղում փոքրիկ մասշտաբով անում են նույնը, ինչ ատելության առարկա խոշոր շնաձկները: Բայց այդ ամենը արդեն առանձին քննարկման առարկա է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում