ՈՐՈՇ ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ՉՊԵՏՔ Է ՀԱՐՍՏԱՆԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ. ՖՈՏՈՇԱՐՔ
Արխիվ 12-16ՈՐՈՇ ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ՉՊԵՏՔ Է ՀԱՐՍՏԱՆԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ
ՀԱՇՎԻՆ. ՖՈՏՈՇԱՐՔ
Այսօր կառավարության շենքի առջեւ մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ թանկացումների: Ակցիայի մասնակիցները պահանջում էին իշխանությունից մինչ դեկտեմբերի 23-ը հասցնել ապրանքների գները նախա գնաժամային վիճակի, թույլ չտալ որոշ օլիգարխների հարստացումը ժողովրդի հաշվին այն դեպքում, երբ դոլարի փոխարժեքի իջեցում է նկատվում: Ակցիային մասնակցում էր նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս ամենը չգիտես ինչու նա կապում էր Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու ու ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներից մեկը:
Ի դեպ, որոշ արեւմտամետներ, փորձ արեցին պղտոր ջրում ձուկ որսալ. քաղաքացիների արդարացի ընդվզումն իրենց ուզած հունով տանել: Իսկ մասնակիցներից մեկն էլ, չգիտես ինչու հիշեց ՀԱԿ պատգամավորի վրա հարձակումը, մի քաղաքացի էլ իր ելույթով իրեն էր փառաբանում որպես չգրանցված ազատամարտիկ ու գրող: Նշենք, որ մասնակիցների մի ստվար հատված կազմում էին լրագրողները:





ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

