«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՅԱՑՐԱԾ ԱԿՏԸ ԱՊՕՐԻՆԻ Է»,-ՊՆԴՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆԸ
Արխիվ 12-16«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՅԱՑՐԱԾ ԱԿՏԸ
ԱՊՕՐԻՆԻ Է»,-ՊՆԴՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆԸ
«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմանից եւ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների շրջանակից դուրս գալով` նոր հանգամանքներ է նշել, որոնք երբեւիցէ չեն եղել: Այսինքն վարկածի հիման վրա կայացված դատավճիռը` ապացույցը անթույլատրելի ճանաչելու մասին որոշումը գտել է, որ հակառակը, այդ ապացույցը պետք է թույլատրելի լիներ: Այլ խոսքով, Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած ակտը ապօրինի է եւ միանշանակ բողոքրակվելու է Վճռաբեկ դատարան»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց 56 միլիոն դրամի գողության գործով օժանդակության համար մեղադրվող HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Աշոտ Առուշանյանը մեղադրվում է «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն, տուժող Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 հազար դրամի գողություն կատարելուն օժանդակելու մեջ: Նախաքննության մարմինը մեղադրել էր այս գործով ամբաստանյալ Էդգար Կարաքեշիշյանին գողության համար: Իսկ մյուս կասկածյալ Արտաշես Գալուստյանը դեռևս 2012-ին հոր հետ ինքնասպան է եղել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

