ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ` ՈՒՂԵՎԱՐՁԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ` ՈՒՂԵՎԱՐՁԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Իրավունքը» Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց`որքանով է հնարավոր ուղեվարձի թանկացումը, որի մասին օրեր առաջ հայտարարում էր ավտովարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, իսկ ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի կարծիքով էլ ուղեվարձը պետք է դառնա 300 դրամ: Փոխքաղաքապետը հակիրճ պատասխանեց. «Նման հարց չի եղել ու չի լինելու»:
Ի դեպ, վարորդները ժամանակավոր`մինչ հունվարի 15-ը, դադարեցրել են իրենց գործադուլը:
Նրանք կհանդիպեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ու կորոշեն իրենց հետագա անելիքները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

