Մաշկավեներաբան. "ԵՂԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՍԹՐԵՍԻ ԵՆԹԱՐԿԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԸ"

Արխիվ 12-16

Մաշկավեներաբան. "ԵՂԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՍԹՐԵՍԻ ԵՆԹԱՐԿԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԸ"

Մարդու մաշկը խնամքի կարիք ունի հատկապես ցուրտ եղանակին, քանի որ այդ ժամանակ տեղի են ունենում արյան անոթների, մկանային, նաեւ մազանոթային ցանցի սպազմ, եւ արյունը, այսպես ասած, չի հասնում դեպի վերջույթները:

Այդ մասին այսօր "Ազդակ" լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: "Ցանկացած եղանակի տատանում, կլիմայի փոփոխություն առաջինն իր վրա մաշկն է զգում",- բացատրեց բժիշկը` հավելելով, որ այդ փոփոխությունները կարող են մարդու մաշկը ենթարկել սթրեսի:

"Օրինակ` ամռան ամիսներին արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են մաշկը սթրեսի ենթարկել: Ուստի` պետք չէ անտեսել խնամքի միջոցները. ամռանը խորհուրդ է տրվում ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուքներ օգտագործել, ձմռանը` խոնավացնող: Շուկայում քսուքների լայն ընտրության հնարավորություն կա: Այն կպաշտպանի մաշկը չորությունից":

Խոսելով խնամքի միջոցների մասին, մաշկավեներաբանն ասաց նաեւ, որ այսօր շուկայում կան նաեւ կոպերի համար նախատեսված քսուքներ. սա, իհարկե, որեւէ կապ չունի սեզոնային փոփոխությունների հետ: "Կոպերի խնամքի համար կոսմետիկ միջոցների, դեղերի շատ մեծ խումբ է ի հայտ եկել, նախկինում նման միջոցներ չեն եղել: Կոպերի հետ կապված խնդիրներն առաջանում են այն անհատների մոտ, որոնք երկար ժամեր են անցկացնում համակարգչի առջեւ":

Ս. Հովհաննիսյանի փոխանցմամբ` ձմռան ամիսներին կլինիկայում ավելի հաճախ հանդիպող մաշկային խնդիրներից են ցրտահարությունները: Ի դեպ, այն տարբեր աստիճանների է լինում: "Որպես բարդություն կարող է առաջանալ Ռեյնոյի համախտանիշ, երբ արյան կանգը մազանոթներում սկսվում է վերջույթներից` մատների ծայրերից եւ հետզհետե բարձրանալով` ընդգրկում է հոդերը: Դա բավականին լուրջ խնդիր է":

Մաշկավեներաբանն ընդգծում է. "Մաշկը մարդու օրգանիզմի հայելին է: Թե՛ ներքին, թե՛ արտաքին ազդակների առաջին պատասխան ռեակցիան տալիս է մաշկը":

Հ.Գ. - Նյութը ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում