ՀՀԿ-ի ՈՒ ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀՈՒԶՈՒՄ ԲՀԿ-ԻՆ

Արխիվ 12-16

ՀՀԿ-ի ՈՒ ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀՈՒԶՈՒՄ ԲՀԿ-ԻՆ

 

«Իրավունքը»  ԲՀԿ խմբակցության մամլո խոսնակ  Տիգրան  Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե ինչու ԲՀԿ-ը որոշեց դադարեցնել բոյկոտը եւ մասնակցել դեկտեմբերի 17-ին  տեղի ունեցած արտահերթ նիստին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 15-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ պետք է  ընդհատել արտահերթ նիստը եւ  արտահերթ նիստ գումարել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի, ազատամարտիկների վրա հարձակվելու վերաբերյալ: Դեկտեմբերի 16-ին գումարվում է արտահերթ նիստը, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ դատապարտող հայտարարությունն ընդունվում, որը, սակայն, Նաիրա Զոհրաբյանը համարեց երրորդ դասարանի մակարդակի շարադրություն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ ընթերցելով  իրենց պահանջը լքեց նիստերի դահլիճը:

ԲՀԿ մամլո խոսնակի խոսքով` դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ իրենց կողմից բարձրացված հարցի արտահերթ քննարկումը. «Արտահերթ նիստը  գումարվեց, հարցը քննարկվեց մենք էլ շարունակում ենք մեր աշխատանքը»,- պատասխանեց  Ուրիխանյանը:

Արդյոք ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտոնանկ անելու  հարցը կա՞ ԲՀԿ-ի օրակարգում: Պարզվեց, ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ  ոչ իշխանական ուժերի օրակարգում կա, որի մասին Վահան Բաբայանը բարձրաձայնել է:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ ընդունած դատապարտող  հայտարարությանը,  Տիգրան Ուրիխանյանի խոսքով`այն ԲՀԿ-ին չի բավարարում:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ մամլո խոսնակը  ՀՅԴ խմբակցության Արմեն Ռուստամյանի այն հայտարարությունը, որ  եթե  բոյկոտ հայտարարած ուժերը եկել-մասնակցել են երեկվա արտահերթ  նիստին, նշանակում է ընդունված հայտարարությունն իրենց բավարարում է, ԲՀԿ մամլո խոսնակն ասաց, որ չի մեկնաբանում քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների հայտարարությունը: Հայաստանում ցանկացած հանցագործություն, անկախ  նրանից, թե ով է արել, պետք է  ունենա հետեւանքներ- պատժի տեսքով ու դատապարտվի:

Եթե ազատամարտիկները բողոք չեն ներկայացրել, արդյոք արժեր այդ հարցը քաղաքականացնել, որի մասին  դեկտեմբերի 16-ին ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը բարձրաձայնել էր:  ԲՀԿ մամլո խոսնակը խորհուրդ տվեց հարցն ուղղել ազատամարտիկներին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում