ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է. «ՎԱՐՈՐԴՆԵՐԸ, ԵԹԵ «ԴՈՒԽՈՎ» ԵՆ, ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՐԵՐԻ ՀԵՏ ԻՐԵՆՑ ՀԱՐՑԵՐԸ ԹՈՂ

Արխիվ 12-16

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ. «ՎԱՐՈՐԴՆԵՐԸ, ԵԹԵ «ԴՈՒԽՈՎ» ԵՆ, ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՐԵՐԻ ՀԵՏ ԻՐԵՆՑ ՀԱՐՑԵՐԸ ԹՈՂ  ԼՈՒԾԵՆ»

 

Դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումները դժգոհություն էին առաջացրել նաեւ երթուղայինների վարորդների ու գծատերերի շրջանում: Վերջիններս պահանջում են կամ գազալցակայաններում գազի գինն իջեցնել կամ տրանսպորտի սակագինը  կրկնակի բարձրացնել: Ազատամարտիկ, «Շուշի 92» հասարակական կազմակերպության նախագահ Իշխան Սարգսյանին զայրացրել է այն, որ փոխադրողների միությունն առաջարկում է տրանսպորտի սակագինը դարձնել 300 դրամ:  «Իրավունքի» հետ զրույցում  ազատամարտիկն ասաց, որ «տրանսպորտի սակագնի  թանկացումը կարող է  բացասաբար անդրադառնալ ոչ միայն  ազատամարտիկների, այլեւ  ամբողջ ազգի վրա: Մեր ազգի 70-80%-ը երթեւեկում է  հասարակական տրանսպորտով ու գտնվում է  սոցիալական վատ վիճակում: Ամոթ է: Ուղղակի մենք շատ բաների համար պայքարեցինք ու ոչ մի տեղ մեր պայքարի արդյունքը չենք տեսնում:»

Տրանսպորտի սակագնի բարձրացումը, ըստ պրն Սարգսյանի, պայմանավորել դոլարի փոխարժեքի բարձրացմամբ ճիշտ չէ: «Եթե էդքան «դուխով» են վարորդները, թող միայն գազի սակագնի անօրինական բարձրացման դեմ պայքարեն, ոչ թե առաջ քաշեն  տրանսպորտի սակագնի թանկացումը: Բա իրենք չե՞ն մտածում, որ ամբողջ ազգը որ ոտքի կանգնի ու տրանսպորտից չօգտվի, տեսնեմ ինչ են անելու: Ո՞նց են  վարկով վերցրած երթուղայինների տոկոսները փակելու: Կամ  էդ թանկացման դեմ խոսողները չեն հասկանում, որ  իրենց տան անդամներն էլ են տրանսպորտից օգտվելու»,- ասաց «Շուշի 92» հասարակական կազմակերպության նախագահը:

Ազատամարտիկի  խոսքով` վերջին օրերին դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը   «մահանա է» փոխադրողների ու տրանսպորտի  սակագնի բարձրացումը պահանջող  որոշ գծատերերի համար, որոնք չեն հաշտվում, որ  նախորդ տարի տապալվեց թանկացման փորձը:  «Թող վարորդները  գնան գազալցակայանների տերերի հետ իրենց  հարցերը լուծեն: Ի վերջո,  նրանք էլ ժողովրդի ծոցից դուրս եկած, թող ժողովրդի մասին մտածեն»,-եզրափակեց պրն Սարգսյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում