ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՇԱՏ ՎԱՏ ԲԱՆ ԱՐԵՑ»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՇԱՏ ՎԱՏ ԲԱՆ ԱՐԵՑ»

 

Ինչպես հայտնի է, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը`ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, ՕԵԿ-ը, «Ժառանգություն» մի կողմ թողնելով իրենց քաղաքական քմահաճույքը, ներկա էին ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակին նվիրված ԱԺ արտահերթ նիստին: Սա այն դեպքում, երբ  դեկտեմբերի 16-ին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ԲՀԿ-ի ու իր կողմնակիցների բոյկոտի պայմաններում ընդունեցին ԱԺ դատապարտող հայտարարություն  վերջին դեպքերի առնչությամբ: Հիշեցնենք` խոսքը վերաբերում է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակմանը եւ մի քանի ազատամարտիկների հետ ինչ-ինչ դեպքերին: Թե ինչու ԲՀԿ-ը, որը խորհրդարանում ի դեմս ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, ԱԺ նստաշրջանն ընդհատելու կոչով հանդես եկավ դեկտեմբերի 15-ին եւ մյուս երեք ուժերի հետ համատեղ երեք օր շարունակ բոյկոտում էր  նստաշրջանը, հանկարծ դադարեցրեց բոյկոտը, պարզեց «Իրավունքը»` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ զրույցում:

- Պրն Մարգարյան, ինչո՞ւ որոշեցիք դադարեցնել բոյկոտն ու մասնակցել դեկտեմբերի 18-ի արտահերթ նիստին:

- Բոյկոտ հայտարարել էինք մինչ արտահերթ նիստը: Կապված վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի հետ` դեկտեմբերի 16-ի երեկոյան տեղի  ունեցավ  արտահերթ նիստ:

ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ դատապարտող հայտարարությունը բավարարո՞ւմ է Ձեզ:

-Ոչ:

- Ինչո՞ւ:

- Մենք ուզում էինք, որ ավելի լավ հայտարարություն ընդունվեր...

- Բայց Ձեր ուզած ավելի լավ հայտարարությունը չընդունվեց, իսկ ԲՀԿ-ը մասնակցեց դեկտեմբերի 18-ի արտահերթ նիստին:

-Այո, որովհետեւ մենք պայման էինք դրել արտահերթ նիստ  հրավիրել: Մենք չէինք կարող իրենց ասել, որ արտահերթ նիստ հրավիրեք եւ  մեր ուզած  որոշումը ընդունեք: Պիտի փորձեինք մեր որոշումն անցկացնել:

- Քանի որ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ ընդունած հայտարարությունը ԲՀԿ-ին չի բավարարում, ինչո՞ւ ընդունված այդ որոշումն էլ չբոյկոտեցիք:

- Իմաստ  չեք տեսնում:

- ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հրաժարականի պահանջը ԲՀԿ-ի համար դեռ առանցքայի՞ն է:

- Առանցքային ասելով ի՞նչ նկատի ունեք: Այն, ինչ հայտարարել ենք,  ոչինչ չի փոխվում:

- Իսկ ինչպիսի ռեալ քայլեր է իրականացնելու ԲՀԿ-ը` Լեւոն Երանոսյանին պաշտոնանկ անելու համար:

- Մենք դա կորոշենք:

- 2013 թ-ին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ եղավ: Խորհրդարանի աշխատանքը ինչո՞ւ ԲՀԿ-ը չբոյկոտեց:

- Կարելի էր ոչ թե բոյկոտ անել, այլ քննարկել:

- Իսկ ինչո՞ւ չարվեց:

- Ես հիմա չեմ հիշում ինչ իրավիճակ էր, ինչու չարվեց:

- Նորմալ իրավիճակ էր, խորհրդարանը շարունակում էր բնականոն աշխատանքը:

- Նման բաներ ես շատ կարող եմ հիշել, որոնց համար  չի եղել (նկատի ունի բոյկոտը-խմբ.):

- Ինչո՞ւ:

- Եթե ինչ-որ մի ճիշտ բան  ժամանակին չի արվել, կամ մի ժամանակ սխալ բան է եղել, դա չի նշանակում, որ դա պետք է նախադեպ ընդունել ու շարունակել: Հիմա, այնուամենայնիվ, վիճակը էապես տարբերվում է  նախագահի թեկնածուի վրա կատարած մահափորձից:  Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերն  ավելի մեծ են, քանի որ  իրար հաջորդում են դեպքերը: Իրավիճակը քաոսային դառնալու հավակնություն ուներ:

- Արտահերթ նիստերից մեկի ընթացքում քննարկվեց ու ձայների մեծամասնությամբ ընդունվեց մաքսային կարգավորումների մասին օրինագիծը, որով կարգավորում է ԵՏՄ անդամակցությունից հետո ՀՀ-ի մաքսային գործունեությունը: Եթե այդ օրինագծի ընդունման համար ձայների անհրաժեշտ քանակ չապահովվեր, օրինագիծն էլ տապալվեր, ԲՀԿ-ը պատասխանատվություն կրելո՞ւ էր այդ ձախողման համար: Ի վերջո, կուսակցության անդամների մեծ մասը կողմ է քվեարկել Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցությանը:

-Ոչ: Որովհետեւ երկրի ներսում քաոսային վիճակ է: Մենք ուզում էինք դա քննարկել, քաղաքական հայտարարությամբ  ասել ենք դրա մասին: Բա որ բոյկոտում ես, բոյկոտը հետեւանքն է  ունենում: Բոյկոտում ես, չես մասնակցում, կարող է  տապալվել նիստը: Մենք քանի որ լծակներ չունենք, մեր լծակը բոյկոտն է: ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի  դատապարտող հայտարարությունն էլ ընդունեցին` ցույց տալով, որ դե  ծես է, ընդունում ենք: Դա ոչինչ չասող հայտարարություն  է:

- Եթե ոչինչ չասող էր, դա էլ բոյկոտեիք:

- Իմաստ  չենք տեսնում: Մեր խնդիրը վնաս տալը չէ: Մեր խնդիրն այն է, որ գոնե արտահերթ նիստ արվեր:

- Չե՞ք համարում, որ նիստ բոյկոտելը, հետո մասնակցելը քաղաքական քմահաճույք է:

- Ոչ: Մենք գտնում ենք, որ կարեւոր էր մեր ասածը: Դա մի քիչ սթափեցրեց: Ցանկանում էինք հասարակության համար  հնչեցնել մեր պահանջը, ասել հանրությանը, որ մենք սա ենք ուզում:

- ՀՀԿ պատգամավոր Սեդրակ Սարոյանը հայտարարեց, որ չի կարելի ազատամարտիկների հարցը քաղաքականացնել հատկապես այն դեպքում, երբ նրանք չեն բողոքում:

- Մենք իրավիճակի մասին  ենք խոսում: Իրավիճակն էր  քաղաքական, վերահսկողությունից դուրս գալու միտում  ուներ:  Վատ է, որ ազատամարտիկին ծեծում են, ու նա չի  բողոքում:

- Ս. Սարոյանը նաեւ ասում էր, որ կռված տղաներ են. խմել- կռվել են, վաղն էլ կհաշտվեն, իսկ դեպքը քաղաքականացրած պատգամավորներն են խայտառակ լինելու:

- Երկիրը մեղավո՞ր է, որ իրենք  վաղը կխոսեն, կհաշտվեն, կամ չեն  բողոքի, կամ կբողոքեն: Ես, հասարակությունը մեղավոր  չենք դրա համար: Իսկ երբ մարդու են ծեծում, հարձակվել են նրա վրա, դա կատարվում  է հանրության հաշվին:

- Գեներալ Սարոյանը իր ելույթում հիշեցրեց Արամ Մանուկյանի` Սերժ Սարգսյանին ուղղված հայհոյանքի մասին, որը, չգիտես ինչու, չդատապարտվեց:

- Շատ  վատ բան արեց Արամ Մանուկյանը: Մենք անգամ  հայտարարություն  արեցինք դրա համար: Գոնե ասվեց դրա մասին մեր կողմից, որ  վատ բան արեց Արամ Մանուկյանը:


Հ.Գ. Որքանով տեղեկացված ենք ԲՀԿ-ի անունից որեւէ հայտարարություն  չի տարածվել: Ընդամենը եղել են առանձին ԲՀԿ-ականների կողմից  մեղմ հակադարձումներ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում