ՀՀ վարչապետ. «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ»

Արխիվ 12-16

ՀՀ վարչապետ. «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ»

 

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստը սկսվեց ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես անդրադարձ կատարվեց ֆինանսական շուկայի ներկայից իրավիճակին. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպում եմ ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, համապատասխան գերատեսչությունների ու տնտեսվարողների հետ: Մեր միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին: Երեկ օրվա երկրորդ կեսից եւ այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը վստահ եմ՝ շարունակվելու է: Սակայն, մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման եւ վաճառքի մեծ տեմպերով ու սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի եւ լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացում կար»: Ապա դիմելով ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին` շարունակեց. «Ես առաջարկում եմ պարոն Շաբոյանին, որ ՏՄՊՊ հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրի այս ապրանքատեսակների առեւտուրը ու ինձ տեղեկություն ներկայացնի ամենօրյա կտրվածքով: Հորդորում եմ Ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»:

Հավելենք նաեւ, որ ՀՀ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարական ստացավ նաեւ ՀՀ առողջապահության նախարարը, որպեսզի նրա ուշադրության կենտրոնում լինի դեղորայքի շուկայի իրավիճակը:

Ի դեպ, ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ է շրջել երեւանյան սուպերմարկետներով ու ծանոթացել գնաճի տեմպերին, ինչպես նաեւ հենց տեղում հանձնարարականներ տվել գների շտկումներ կատարելու համար:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում