"ԺԱՄԱՆԱԿՆ Է` ՀԱՍԿԱՆԱՆՔ, ՈՐ ԿՆՈՋ ԻԴԵԱԼԸ ՈՉ ԹԵ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ Է, ԱՅԼ` ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐԸ"

Արխիվ 12-16

"ԺԱՄԱՆԱԿՆ Է` ՀԱՍԿԱՆԱՆՔ, ՈՐ ԿՆՈՋ ԻԴԵԱԼԸ ՈՉ ԹԵ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ Է,
ԱՅԼ` ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐԸ"


Հայերս սիրում ենք որեւէ արտասահմանյան ֆիլմերի կամ էլ հեռուստահաղորդումների ու շոուների ավարտին հետեւել տիտրերին, գտնել հայկական անուններ ու հպարտանալ: Նման առիթներ հաճախ ենք ունեցել, բայց քիչ չեն եղել պարծենալու կամ էլ` ամաչելու առիթները, որ, ասենք, Քիմ Քարդաշյանը հայ է: Ամաչում ենք, քանի որ վերջինս հաճախ է այս կամ այն ամերիկյան հեռուստաշոուների ժամանակ կամ էլ տարբեր ֆոտոշարքերով մերկ հայտնվում արտասահմանյան շապիկների վրա, ինչ արած, դա էլ նրա աշխատանքն է:
Բայց, կարծես թե, մեկ անգամ ազգովի հպարտանալու առիթ ունեցանք, երբ այս տարվա ապրիլի 24-ին Քարդաշյանը իր սոցիալական ցանցերից մեկում հանդես եկած գրառմամբ կոչ էր արել չհերքել, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն. "1915 թվականի ապրիլի 24-ին` 99 տարի առաջ այս օրը, 1,5 մլն հայ է սպանվել կոտորածների հետեւանքով: Եկեք չհերքենք, որովհետեւ դա իսկապես տեղի է ունեցել: Եկեք ճանաչենք": Քարդաշյանի այդ քայլից հետո հայերի 80 տոկոսը սիրեց նրան ու պարծեցավ, որ Քարդաշյանն իր ազգակիցն է:
Հազիվ էին սիրել ու համակերպվել նրա "պարկեշտ" կերպարին, հիմա էլ պարզվում է ամերիկահայ հեռուստաաստղը համաձայնել է հունվարին մասնակցել արաբ արքայազներից մեկի խնջույքին` 1 մլն ԱՄՆ դոլարի դիմաց: Ավելին` Քիմը մինչ այդ հաճախակի է եղել Դուբայում, նույնիսկ արդեն համացանցում է հատուկ արաբական ոճով արված նրա ֆոտոշարքը:
Ի դեպ, 2013-ին Քիմը  500.000 դոլարով Վիեննայի պարահանդեսում ընկերակցել է ավստրիացի 81-ամյա միլիարդատեր Ռիխարդ Լունգերին:
Չէ, որ այսպես գնա, գուցե մի օր էլ Քարդաշյանը համաձայնի մասնակցել իսլամական աշխարհի մեր հարեւան-թշնամի շեյխերի խնջույքներին ու այդ նույն գումարով ցանկանա ուրախացնել ու հաճույք պատճառելով նրանց` Շակիրայի նման խնջույքի ավարատին նրան էլ շքեղ ավտոմեքենաներով կտանեն անհայտ ուղղությամբ, ինչը սակայն լավ պարծենալու առիթ կտա ազերիներին: Բայց, ինչպես ասում են` սատանի ականջը խուլ:
Ամեն դեպքում, ինչպես օրերս Երեւանում կայացած "Հոգեւոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձեւերը եւ միջոցները" թեմայով համաժողովի ընթացքում Վրաստանի ընտանեկան եւ հոգեւոր-ազգային արժեքների պաշպանությամբ հանդես եկող կազմակերպության ներկայացուցիչն ասաց. "Ժամանակն է` հասկանանք, որ կնոջ իդեալը ոչ թե Քիմ Քարդաշյանն է, այլ` Աստվածամայրը":

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում