ԻՆՉ ԼԻՆԻª "ԺԵՇՏԻՆ" ԼԻՆԻ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԼԻՆԻª "ԺԵՇՏԻՆ" ԼԻՆԻ

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահությունը ընդունել է մի որոշում, որը կմեղմացնի ավտոգողերի պատիժը: Մինչ այդ որոշումըª ավտոմեքենա փախցրած անձը կարող էր մեղադրվել նաեւ պաշտոնական փաստաթղթեր հափշտակելու, թաքցնելու, ոչնչացնելու համար, եթե ավտոմեքենայում եղել էին, օրինակ, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը կամ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու վերաբերյալ արձանագրությունը: Այդպիսի մի մեղադրանքով կայացված դատավճռի դեմ բերված բողոքը քննելիս` Ռուսաստանի դատական բարձրագույն ատյանը որոշեց, որ վերը նշված եւ նման այլ փաստաթղթերը պետք համարվեն անձնական փաստաթղթեր, այլ ոչ թե պետական, հետեւաբար այսուհետ պետք է կիրառվի շատ ավելի մեղմ պատիժ:


"ՃԱՇԱՍԵՆՅԱԿԸ
ԱՐՏԱՔՆՈՑ ԷՐ ԴԱՐՁՐԵԼ"


Նիժնի Նովգորոդում տեղի էր ունեցել դաժան սպանություն. 34-ամյա տղամարդը դանակով հարվածել էր իր 61-ամյա զոքանչին, հետո ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել արնաքամ լինող կնոջ մարմնին: Կինը մահացել էր, իսկ մարդասպանը փորձել էր արդարացնել իր գազանությունը նրանով, թե զոհը բնակարանի ճաշասենյակը, բառի բուն իմաստով, դարձրել էր արտաքնոցª իր բնական կարիքները բավարարելու համար: Իրավապահները պարզել էին, որ զոքանչը հարբեցող էր: Սակայն ալկոհոլով ոչ պակաս տարված էր նաեւ փեսան: Չեչենական պատերազմի մասնակից այդ տղամարդը զորացրվել էր ծանր վիրավորվելուց հետո, ուներ պետական պարգեւներ, սակայն խաղաղ կյանքում չէր գտել իր տեղն ու սկսել էր չարաշահել խմիչքը:


ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՍՈՒՏ ՈՒ "ԹԵՐԻ" ՀԱՂՈՐԴՈՒՄ

Մոսկվայի նավթի ու գազի պետական համալսարանը գտնվում է քաղաքի կենտրոնականª Լենինյան պողոտայում եւ ունի մի քանի մասնաշենք: Դեկտեմբերի 16-ին անհայտ մի անձ ահազանգել էր, թե համալսարանի շենքում ռումբ է տեղադրված: Զանգահարողը "մոռացել" էր ճշտել, թե ԲՈՒՀ-ի որ մասնաշենքում է գտնվում պայթուցիկը: Փորձանքից հեռուª որոշվել էր տեղահանել բոլոր մասնաշենքերի ուսանողներին, դասախոսներին եւ այլ աշխատակիցներին: Ընդհանուր թվով շուրջ 10.000 մարդ էվակուցվել էր համալսարանից: Ռումբ գտնելու վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնվում, բարբախտաբար, լուր չկա նաեւ պայթյունների մասին...


ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ "ՀԱՄԵՍՏ" ՏՆՕՐԵՆԸ

Որքա՞ն գումար կարելի է հափշտակել մանկապարտեզից 6 տարվա ընթացքում:
Սանկտ Պետերբուրգի մանկապարտեզներից մեկի տնօրենը, Անաստասիա Լիդսկայան հափշտակել էր ընդամենը 1 միլիոն ռուբլիª մանկական այդ հիմնարկում պահելով ընդամենը մեկ "մեռած հոգի": Այսպիսով, "համեստ" ղեկավարը բավարարվել էր ամսական ընդամենը 15 հազար ռուբլի "հավելավճարով":


5 ՏԱՐԵԿԱՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ

Որեւէ քաղաքականություն չի կարող արդարացնել բռնությունը երեխայի հանդեպ: ՄԱԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ ԻԼԻՊԻ ճամբարներում աճել է գրոհայիններ դարձող երեխաների թիվը. 350 երեխա, որից ամենափոքրը 5 տարեկան է, զինվորական պատրաստվածություն է անցել ԻԼԻՊ-ի ճամբարներում: Երեխաներին սովորեցնում են սպանել ու սպանվել, իսկ միջազգային քրեական դատարանը ընդամենը արձանագրում է այդ հանցագործությունները...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում