ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱՃԻ ԱԶԴԱԿՆԵՐԸ ԿԲ-Ի՞Ց ԵՆ ԳԱԼԻՍ

Արխիվ 12-16

ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱՃԻ ԱԶԴԱԿՆԵՐԸ ԿԲ-Ի՞Ց ԵՆ ԳԱԼԻՍ


Դոլարի փոխարժեքի շարունակական դարձած թռիչքներն այս օրերին մեկ անգամ չէ, որ բավականին տարօրինակ հարց-պարզաբանումների տեղիք են տվել: Ամենակարեւորիª փոխարժեքի այսօրինակ փոփոխության հետ կապված ՀՀ Կենտրոնական բանկը, թեեւ քանիցս ինչ-որ կցկտուր մեկնաբանություններ տվել է, սակայն դրանք հիմնականում ոչ թե պատասխանում են հարցերին, այլ միայն նոր հարցադրումներ են առաջ բերում:
Ուրեմն ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում: ԿԲ-ն դա բացատրում է ինչ-որ հանելուկային տարածաշրջանային ու միջազգային իրավիճակներով: Բայց թե այդ ամենն ի՞նչ կերպ, ինչո՞ւ պետք է այսպես ցնցեր հայկական դրամը, մնում է միայն կռահել: Առավել եւս, որ նույն ԿԲ-ի մեկնաբանմամբ երկիրը դոլարային պահուստների պակաս չունի, իսկ տնտեսական ոլորտի պատասխանատուները միաբերան պնդում են, որ երկրի տնտեսությունում չկան այն լարումները, որոնք կհանգեցնեին փոխարժեքային այս իրավիճակին:
Լավ, մի կողմ թողնենք այդպես էլ չտրված հստակ բացատրություններն ու գանք մյուս հարցին. ե՞րբ է այս ամենը վերջանալու, ո՞րն է սահմանագիծը: ԿԲ-ն դեռ օրեր առաջ էր խոստացել, թե օրական 6 միլիոն դոլարանոց ինտերվենցիաներ կանի, որոնք պետք է, որ բերեն իրավիճակի կայունացման: Առաջներում, հիշեցնենք, նմանատիպ ինտերվենցիաները միանգամայն բավարար էին փոխարժեքային ցանկացած լարվածություն կանխելու համար, նույնիսկ եթե դա առաջ բերող տնտեսական լուրջ պատճառներ կային: Հիշենք երկու-երեք տարվա պատմությունը, երբ դոլարը 300 դրամի սահմաններին էր, ակնհայտորեն կար փոխարժեքի աճ պահանջող մեծ լարվածություն: Սակայն ԿԲ-ն տեւական ժամանակ փոխարժեքը պահում էր այդ մեռյալ դիրքում եւ այն փոխվեց ու հասավ նախատեսված մակարդակին մեկ օրում, այն բանից հետո, երբ հենց ԿԲ-ն դա թույլատրեց: Այսինքնª նույնիսկ նման հսկայական լարումների պարագայում հայաստանյան փոխարժեքի շուկան միանգամայն վերահսկելի էր, եւ դրանից հետո էլ ավելի հանելուկային է դառնում, որ թեեւ ԿԲ-ն հայտարարում է իր ունեցած-չունեցած բոլոր գործիքները շարժման մեջ դնելու մասին, սակայն փոխարժեքն այն վիճակում է, որ անգամ բանկերում կարելի է դրա հետ կապված զավեշտանման իրավիճակների բախվել:
Մի խոսքովª այդ օրական ինտերվենցիաների արդյունքը դեռ հեռադիտակով էլ չենք տեսնում, բայց ահա այստեղ էլ "տարօրինակությունների" պակաս ամենեւին էլ չի զգացվում: Որպես օրինակ` բերենք, ասենքª նախօրեի երկու տեղեկատվությունը: Առաջինի համաձայնª հայաստանյան միակ արժութային բորսայումª "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել": Իսկ ահա ՀՀ Կենտրոնական բանկից էլ տեղեկացրին, որ նույն օրը ԿԲ-ն իրականացրել է. "4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 494.46 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել է 493.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց":
Այս առնչությամբ որոշ հարցերի հետ կապված` երեկ չհաջողվեց մանրամասներ պարզել: Սակայն եթե ԿԲ-ն դոլար վաճառել է, իսկ բորսայում գործարք չի գրանցվել, ապա հարց է ծագումª ԿԲ-ն որտե՞ղ եւ ո՞ւմ է այդ դոլարը վաճառել: Կարելի է ենթադրել, թե ուղղակի վաճառքի միջոցովª առեւտրային բանկերին: Բայց այս դեպքում էլ առաջ է գալիս հաջորդ հարցը. այդ ո՞ր օրենքից ելնելով: Ապա. եթե ԿԲ-ն հայտարարել է օրական 6 միլիոն դոլար շուկա դուրս բերելու մասին, որ մեղմի փոխարժեքային լարվածությունները, ապա ինչո՞ւ է դա արվում բանկերի միջոցով, այսինքնª ո՞րն է երաշխիքը, որ բանկերը ԿԲ-ից ձեռք բերված դոլարը կմտցնեն շուկա եւ չեն պահի իրենց մոտª վաղը-մյուս օրն ավելի թանկ վաճառելու ակնկալիքով, ինչը, ըստ էության, հողին կհավասարեցներ պահուստների հաշվին շուկա դոլար ներարկելու միջոցով փոխարժեքը կայունացնելու հռչակված ռազմավարությունը: Կամ եթե ԿԲ-ն ոչ թե բանկերի, այլ ուրիշ գնորդների միջոցով է դոլարը շուկա հանում, ապա այդ ի՞նչ առեղծվածային գնորդների մասին է խոսքը, եւ իր հերթինª ո՞ր օրենքով կամ ո՞ր տրամաբանությամբ:
Բայց այլ հետաքրքիր հարցադրումներ էլ կան. եթե ԿԲ-ն բորսայով չէ դոլարը հանում վաճառքի, ապա ինչպե՞ս է փոխարժեքը որոշվում: Ինչ-որ բանկ կամ այլ առեղծվածային գնորդ գալիս է ԿԲ, թե ինձ այս գնով այսքան դոլա՞ր է պետք, թե ԿԲ-ն է այդ "նեղ կռուգին" զանգում, թե այս գնով դոլար եմ ծախում, կուզե՞ք:
Եվ ամենաուշագրավը. ինչ ԿԲ-ն հայտարարել է օրական 6 միլիոն դոլար վաճառելու մասին, բորսայական գործարքները, որոնք ենթադրում են նաեւ սակարկություններ եւ դրանց արդյունքումª շուկայական գնագոյացում, գործնականում չկան: Ուստիեւ վերադառնանք նույն հարցին. այդ ի՞նչ կերպ է այս օրերին Հայաստանում ձեւավորվում դոլարի փոխարժեքը: Ինչ է, նայում են, թե ԿԲ-ն քանիսով է վաճառում ու դրա հիման վրա էլ բանկերում փոխարժեքի առք ու վաճառքի գնե՞ր են սահմանում:
Համենայնդեպս փաստն այն է, որ մասնավորապես երեկ, երբ ԿԲ-ն դոլարը վաճառում էր մոտ 494 դրամով, անմիջապես էլ առեւտրային բանկերում գնման գինը սկսեց կենտրոնանալ մոտավորապես նույն մակարդակում: Ճիշտ է, մի պահ որոշ բանկեր ետ էին մնում, եւ եղան նաեւ կազուսային փաստեր, երբ մի բանկը դոլարը գնում էր 494-ով, մյուսըª վաճառում 490-ով ¥տե՛ս աղյուսակը` ըստ համացանցի¤, սակայն դրանից հետո աստիճանաբար վաճառքի ցուցանիշն սկսեց կայունանալª հիմնականում 500 դրամից այն կողմ:
Դե ուրեմն, ինչպե՞ս հասկանանք այս հերթական թռիչքը կամ ինչպե՞ս հասկանանք այն մյուս թռիչքները, որոնք, որպես կանոն, սկսել են հաջորդել այն օրերին, երբ ԿԲ-ն իր հերթական 6 միլիոնն է վաճառում: Եվ քանի դեռ չկա պատշաճ բացատրություն, այն տպավորությունն է առաջացնում, որ այս փոխարժեքային թռիչքները ձեւավորվում են հենց ԿԲ-ի 6 միլիոնանոց վաճառքներից առաջացող ազդակներից, բանկերն էլ գնում են, համապատասխան փոխարժեք սահմանում, որն էլ տարածվում է չենջերի վրա: Ու եթե պարզվի, որ հենց այս մեխանիզմն է, ապա կնշանակի, որ շուկայական գնագոյացում չկա, այսինքն, որ փոխարժեքը` հատկապես այս փուլում, սկսել է ձեւավորվել բանկային ինչ-որ "անհասկանալի" ազդեցությունների շնորհիվ:
Եվ վերջապես մեկ հանգամանք եւս աչքաթող չանենք: Եթե անգամ որեւէ խաղ այս իրավիճակում չկա, միեւնույն է, դժվար է հավատալ, որ այդ օրական ինտերվենցիաները կկարգավորեն իրավիճակը: ԿԲ-ն քանիցս ակնարկել է, որ փոխարժեքի այս տատանումներում հսկայական դեր ունի սպեկուլյացիան: Այն, որ հիմնական սպեկուլյանտները հենց ԿԲ-ին կամ բանկերին մոտ կանգնած կառույցներն ու անձինք են, դժվար չէ կռահել: Եվ ահա, երբ ԿԲ-ն իրականացնում է նման պարզ ինտերվենցիային համակարգ, ինչպիսին է ամեն օր 6 միլիոն դոլար շուկա հանելը, ապա սպեկուլյանտները բոլորից առաջ են դրան տեղը-տեղին նախապատրաստված: Եվ այն, որ այդ սպասված 6 միլիոնը կա, դրա մեծ մասը միանգամից կմտցնեն նույն սպեկուլյացիոն շրջանառության մեջ, դժվար չէր ի սկզբանե էլ կանխատեսել: Իսկ արդյունքում նման ինվեստիցիաները իրական փոխարժեքի շուկայում ոչ միայն խաղաղեցնող էֆեկտ չեն առաջացնի, այլեւ շարունակական սպեկուլյացիոն մեխանիզմների ազդեցությամբ էլ ավելի կսրվի խուճապն ու կարող է գալ մի պահ, երբ նույնիսկ ԿԲ-ն ցանկանա ու էլ չկարողանա ոչինչ անել:
Մի խոսքովª կառավարելի քաոս "խաղալը" դեռ ոչ մի տեղ լավ բանի չի բերել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում