ՀԵԼՍԻՆԿԻԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԱՐԴ ՉԵ՞Ն

Արխիվ 12-16

ՀԵԼՍԻՆԿԻԻ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԱՐԴ ՉԵ՞Ն


Օրերս տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության հանձնաժողովի նիստըª "ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ /8881/05/13/, ՎԴ /9153/05/13/, ՎԴ /8127/05/13/ եւ ՎԴ /8131/05/13/ գործերի հիման վրա կատարված կարգապահական քննության արդյունքներով նախապատրաստված նյութերի եւ դրա վերաբերյալ կազմված եզրակացության քննություն" օրակարգով: Նշված գործերով դատարանը ոչ իրավաչափ էր համարել 4 ոստիկանների գործողություններըª 2013-ին Երեւանի քաղաքապետարանի տարածքում երթուղային տաքսիների ուղեվարձերի բարձրացման դեմ բողոքների ակցիաներ իրականացնող 4 ակտիվիստների նկատմամբ:
Այս փաստը, անշուշտ, հայտնի է լայն հասարակությանը եւ շատ-շատերի կողմից գնահատվել է որպես իրավունքի եւ ժողովրդավարության հաղթական հերթական քայլ:
Շտապեցնեմ հիասթափեցնել. հանձնաժողովի մեկ անդամիª այս նյութի հեղինակի համար այդ նիստն ու դրա մասնակիցները թողեցին դառը տպավորություն, ըստ որի` մեր հասարակության որոշ շերտի համար կարեւորն անձին պատժելու փաստն արձանագրելն է եւ ուրիշ ոչինչ...
Ինչպես եւ շատ-շատերը` ես չեմ ցանկացել ու չեմ ցանկանում, որպեսզի որեւէ մի ոլորտում, տվյալ դեպքումª հասարակական տրանսպորտի ծառայության  թանկացմամբ ծանրանա հայրենիքիս քաղաքացու առանց դրա էլ ծանր բեռը: Միաժամանակ ես դեմ եմ նրան, որ որեւէ անձի մեղքի բեռը փոխանցվում է մյուսի ուսերին: Ոչ դատական ակտը, ոչ էլ հանձնաժողովի քննարկումը ինձ չհամոզեցին, որ ապացուցված են այդ 4 ոստիկանների մեղավորությունը: Հակառակը` ես հանգեցի այն կարծիքին, որ եթե ոստիկանությունը չնախաձեռներ վարչական հետապնդումները բողոքի ակցիայի 4 ակտիվիստների նկատմամբ, ապա 4 ոստիկաններն էլ չէին հայտնվի ծառայողական "դռբի" տակ: Չխորանալով իրավական նրբությունների մեջ, նշեմ ընդամենը, որ այդ 4 ոստիկանները դատարանում հանդես էին եկել բացառապես որպես գործով վկաներ: Ստացվում է, որ նրանց "մեղավոր են հանել" իրենց` որպես վկաներ տրված ցուցմունքների հիման վրա: Եթե այդպես էր, ապա ինչո՞ւ դատարանը նրանց չէր ճանաչել դատավարության կողմ եւ չէր առաջարկել ներգրավել փաստաբան, որը կպաշտպաներ նրանց շահերը եւ կզգուշացներ, որ ոչ ոք չի կարող ստիպել նրանց ցուցմունք տալ ի վնաս իրենց...
Այս թեզը առաջադրվել էր կարգապահական հանձնաժողովի քննարկման, եւ ի՞նչ եք կարծում. ո՞վ էր խիստ "ակտիվացված" դեմ դրան: Դաª "Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ" ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն էր:
Հելսինկին հեռու է, բայց նրա դրոշի տակ իմ հայրենիքում գործող "սաքունցները" այդպես էլ չեն ցանկանում հասկանալ, որ իրավունքը հավասար պետք է լինի անխտիր բոլորի համար, որ ոստիկանը, առաջին ու տասներորդ հերթին մարդ ու քաղաքացի է, եւ ոչ միշտ ավելի վատը, քան իր սեռական պատկանելությունից հրաժարված անձը: Սաքունց Արթուրը քվեարկեց ոստիկանության կողմից առաջադրված եզրակացության օգտին, քանի որ, իմ համոզմամբ, նրա ցանկությունն էր, որպեսզի պատժվի ոստիկանի համազգեստ կրող անձը: Եզրակացությունը, ցավոք, ընդունվեց գրեթե բոլոր անդամների կողմից եւ նրանց կողմից էլ մերժվեց ձեր խոնարհ ծառայի առաջարկությունըª դադարեցնել վարույթըª ոստիկանների մեղավորությունը օրինական հաստատված չլինելու հիմքով: "Վերջին խոսքը" ՀՀ ոստիկանապետինն է. կհաստատի՞ նա կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը, որը փակում է դեպքի օբյեկտիվ քննության դռները, թե մերժելովª կբացի դրանք...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում