ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ

Արխիվ 12-16

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ


Ենթադրելի էր, որ Հնդկաստանի եւ Իրանի ուղղությամբ Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական ակտիվացումը պետք է, որ առաջ բերեր նաեւ հայ-իրանական տնտեսական որոշակի ծրագրերի հետ կապված ակտիվացում: Ոչ միայն այն պատճառով, որ Եվրասիական միությանն անդամակցելովª Հայաստանը փաստացի դառնում է ԵՏՄ-ի եւ Իրանի սահմանը, ինչը նաեւ մաքսային տարաբնույթ խնդիրների առնչությամբ է ռուսների համար ձեռնտու դարձնում Իրան եւ այդ ուղղությամբ ավելի հարավ բեռներ ու ապրանքներ տանել-բերել հենց Հայաստանի միջոցով: Այդ առավելությունը, անշուշտ, կա, սակայն ոչ միայն դա...

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Սակայն նախ հիշեցնենք, որ վերջին ժամանակահատվածում ինչպես ռուս-իրանական, այնպես էլª ռուս-հնդկական հարաբերությունները որակական տեղաշարժերի են ենթարկվում: Երկու դեպքում էլ, իհարկե, կա Վաշինգտոնի բուռն խանդը: Այն աստիճան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս Հնդկաստան կատարած այցելությունից հետո մինչեւ իսկ Պետդեպարտամենտի մակարդակով Վաշինգտոնը սկսեց նյարդային ցնցումների մեջ ընկնել, թե այդ ինչպես եք համարձակվում առանց մեր թույլտվության ինչ-որ մեծ պայմանագրեր ստորագրել: Բայց հասկանալի է, Իրանն ու Հնդկաստանը, առավել եւսª Ռուսաստանն այն երկրները չեն, որ նման նյարդային նոպաների պատճառով փոխեն իրենց ծրագրերը: Վաշինգտոնի հաջորդ քայլը, իհարկե, կլինի սիրաշահելը: Իրանի նկատմամբ նման փորձեր արդեն իսկ կան: Բայց այն փաստը, որ հենց Վաշինգտոնը Թեհրանի ուղղությամբ սիրախաղեր է սկսում, միանգամից Իսրայելում է սկսվում բուռն խանդի նոպա, արդեն իսկ կասկածելի է դարձնում ԱՄՆ-Իրան հարաբերությունների այնպիսի բարելավման ամեն մի հեռանկարը, որը կխանգարեր պարսիկների եւ ռուսների զարգացող հարաբերություններին: Իսկ միլիարդանոց Հնդկաստանի ուղղությամբ, հասկանալի է, սիրաշահումների, սպառնալիքների բոլոր տարբերակներն էն գլխից են բացառված:
Մի խոսքով այն, որ հարավային ուղղությամբ ռուսական զարգացող տնտեսաքաղաքականության դինամիկան ժամանակի ընթացքում միայն աճ է արձանագրելու, թերեւս քիչ կասկածների է ենթակա: Իսկ այս ֆոնին կարելի է նկատել, որ վերջին ժամանակներս հետաքրքիր դինամիկա է նկատվում նաեւ հայ-իրանական հարաբերություններում: Ավելի կոնկրետª այդ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը միանգամայն նորմալ վիճակում է: Առավել կարեւոր է տնտեսական բաղադրիչը, իսկ ավելի կոնկրետª մեկ տնտեսական ծրագիրª Իրան-Հայաստան երկաթուղին, որը միանգամից առաջ կտանի մնացած բոլորը: Եվ կարեւորն այն է, որ այս օրերին երկաթուղու առնչությամբ խոսակցություն-հայտարարությունների պակաս չի զգացվում: Դեռ նոյեմբերին էր, որ թեմայի շուրջ բավականին հստակեցում մտցվեց Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Աբաս Ախունդի եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի հանդիպման ընթացքում: Եվ այն, որ այս ընթացքում գործընթացը տեմպով շարունակվում է, այն էլ ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլ նաեւ ներդրողների ներգրավմամբ, կարելի է ենթադրել նաեւ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսիի օրերս արած հայտարարությունից. "Վերջերս Իրանն ու Հայաստանը երկաթգծի կառուցման հարցի շուրջ արդյունավետ բանակցություններ են ունեցել. նախկինում խոչընդոտներ են եղել, այժմ խնդիրները լուծվում են, եւ այն ներդրող կազմակերպությունը, որը պետք է երկաթգծի կառուցման գործում ներդրումներ կատարի, եւս ներկա է եղել այդ բանակցություններին":
Եվ վերջապես, այս օրերին Թեհրանում տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որի ընթացքում եւս, բացի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Մեղրի ՀԷԿ-ի ծրագրերից, Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը նույնպես առաջին պլանում էր:
Թե ում նկատի ուներ դեսպան Ռեիսիինª խոսելով ընթացող բանակցություններին "ներդրող կազմակերպության" մասնակցությունից, դժվար չէ ենթադրել: Բանն այն է, որ երկաթուղու իրանական հատվածի համար ներդրողների կարիք չկա. դրա ֆինանսավորումն իր վրա է վերցրել Իրանըª քանիցս հայտարարելով, որ շինարարական աշխատանքները կսկսվեն այն պահին, երբ Հայաստանում կտրվի դրա մեկնարկը: Իսկ Հայաստանը, թեեւ պարբերաբար հայտարարել է ներդրողներ որոնելու մասին, սակայն հասկանալի է, որ հիմնական ակնկալիքները ռուսական ներդրումներն են:

ԵՏՄ-Ն ԵՎ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

Իր հերթին "Ռուսական երկաթուղիները" մեկ անգամ չէ, որ արտահայտվել է այս նախագծի մասին: Սակայն դրա հետ մեկտեղ գաղտնիք չէ, որ կա մեկ այլ նախագիծ եւսª Ռուսաստանից դեպի Իրան հիմնական բեռնափոխադրումներն իրականացնել Ադրբեջանի տարածքով, եւ այս ուղղությամբ նույնիսկ կա ստորագրված երկաթուղային պայմանագիր: Բայց թեեւ Ադրբեջանն Իրանին կապող երկաթուղային հանգույցի աշխատանքները, համեմատած Իրան-Հայաստան երկաթուղու հետ, բավականին համեստ են, սակայն ադրբեջանական այդª  Ռեշտ-Աստարա երկաթգծի մասին նույնքան երկար ժամանակ է խոսվում, ինչ Իրան-Հայաստանի:
Իհարկեª ադրբեջանական ուղղությունը հարմար կլիներ թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար: Բայց միայն տնտեսական առումով, քանի որ կա քաղաքական բաղադրիչ, որն ամեն ինչ փոխում է: Խոսքը Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունների մասին է, եւ չնայած եղան այս կապերը կարգավորելու մի շարք փորձեր, սակայն այն իրավիճակում, երբ Ադրբեջանն իրենն է համարում ողջ Հյուսիսային Իրանը, հազիվ թե էական տեղաշարժ հնարավոր լինի իրականացնել: Գումարած դրանª Իրանը թեեւ ժամանակին մի շարք փորձեր կատարեց Թուրքիայի փոխարեն Ադրբեջանի "մեծ եղբոր" դերը ստանձնելու ուղղությամբ, սակայն այստեղ էլ որեւէ տեղաշարժ այդպես էլ չեղավ եւ ոչ էլ ակնկալվում է: Եվ այս ամենի արդյունքում Ռեշտ-Աստարա ծրագրի տեխնիկական բաղադրիչի շուրջ պարբերաբար առաջընթաց կա, սակայն քաղաքական բաղադրիչը գոնե այս պահին պարզապես բացառում է դրա իրականացումը:
Դրա հետ մեկտեղ ներկայումս այս երկուª Ռեշտ-Աստարա եւ Իրան-Հայաստան երկաթուղային մրցակցության շուրջ իրավիճակը փոխվում է նաեւ մեկ առանցքային գործոնի ազդեցությամբ: Խոսքը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին է, որի արդյունքում, փաստացի, հայ-իրանական մոտ 40 կիլոմետրանոց սահմանը վերածվում է նաեւ ռուս-իրանական սահմանի: Այսինքնª Ռուսաստանն այս սահմանին բեռներ կարող է հասցնել որեւէ պետության մաքսային սահման չհատելով: Հասկանալի է, կա նաեւ Վրաստանը, սակայն դա, համաձայն եղած պայմանագրերի, միայն տրանզիտային գոտու եւ իր ողջ նշանակությամբª մաքսային սահմանի դեր է կատարում:
Արդյունքումª ԵՏՄ-ի հաշվին Ռուսաստանը կարող է միանգամից դուրս գալ իրանական սահման: Ճիշտ է, դեպի Իրան բեռներ հասցնելու այլ ուղիներ եւս կան: Մասնավորապեսª արդեն գործարկվել է Ղազախստանից մինչեւ Իրան հասնող երկաթուղին, որը նույնպես Ռուսաստանը կարող է օգտագործել: Միայն թե այս դեպքում պետք է անցնել մի քանի պետություններով, ինչը, բացի հավելյալ ծախսերից, ենթադրում է նաեւ ռազմավարական տեսանկյունից քիչ նախընտրելի, քան միայն Հայաստան-Վրաստան հատվածը հատելովª իրանական սահման դուրս գալը:
Գումարած դրանª Ռուսաստանը միշտ էլ ունի հայաստանյան ռազմաբազայի մատակարարումների խնդիրը, որի լուծման ամենակայուն տարբերակիª աբխազական երկաթուղու վերագործարկման մասին վերջերս, հիշեցնենք, հստակորեն խոսեց նաեւ ՌԴ նախագահը: Բայց Մերձավոր Արեւելքի իրավիճակը պարզապես պարտադրում է ռուսական այդ ռազմաբազայինª ունենալ դեպի հարավ արագ տեղաշարժի հնարավորություն: Դա երկաթուղին է, այսինքնª այս առումով եւս Իրան-Հայաստանը ՌԴ-ի համար բոլորովին նոր որակ է ստացել:
Մյուս կողմից էլª Իրանի համար եւս միանգամայն նպաստավոր է ԵՏՄ-ի հետ ապրանքաշրջանառություն իրականացնել միայն իր սահմանը հատելով: Այսինքնª Ռուսաստան ուղարկվող իրանական ցանկացած բեռ կլուծի իր մաքսային բնույթի խնդիրներըª Հայաստանի սահմանն անցնելուն պես: Իսկ սա նշանակում է, որ բացի քաղաքականից, Իրանի համար նաեւ տնտեսական առումով է Իրան-Հայաստան երկաթուղին ստանում առանձնահատուկ նշանակություն: Էլ չասած, որ այս իրավիճակում Իրանի տնտեսական շահերի ոլորտում է հայտնվում նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը:
Մի խոսքովª կարծես թե առկա են այն բոլոր բաղադրիչները, որոնք Իրան-Հայաստան երկաթուղին հրապուրիչ են դարձնում ծրագրին մասնակից բոլոր կողմերի համար: Ընդ որումª այդ բաղադրիչների տնտեսական հատվածը, այսինքնª Ռուսաստանից ապրանքները դեպի Իրան եւ ավելի հարավ եւ Իրանիցª դեպի Ռուսաստան փոխադրումներից ակնկալվող եկամուտները նաեւ Վրաստանի համար են հույժ շահավետ դարձնում այս ողջ տրանսպորտային մեխանիզմը, այդ թվումª աբխազական երկաթուղին: Դե իսկ նման իրավիճակի պարագայում այն, որ այս ողջ համակարգի ձեւավորումը վերջապես կմտնի գործնական փուլ, կարելի է ենթադրել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում