ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

ԲՀԿ խմբակցության անդամ, օլիգարխ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ, ով ընդամենը երկու շաբաթ առաջ հավատարմության երդում էր տվել ԵՏՄ-ին ԱԺ ամբիոնից, զարմանալիորեն հանկարծ տարվեց իշխանափոխության մասին երազանքներով. "Եթե մենք հասնում ենք համակարգի պարալիզացմանը, եւ պիտի ձեւավորես նոր համակարգ, երկու գործիքներով է հնարավոր` խունտան, որը հեղաշրջում է նշանակում, կամ էլ արտահերթ ընտրությունները, որն էլ նախընտրելի է": Այնուհետ ընկնում է երազանքների գիրկը. "Այդ նոտան ժողովուրդն է, պիտի բերես այդ տոնայնության, վերջ, հերիք է "տի կտո տակոյ, դավայ դասվիդանյա" մոտիվներով: Կբերենք-կհասնենք դրան, էլի": Զարմանալի է, մի՞թե պարոն Արսենյանը մոռացել է, որ ԲՀԿ-ն տիրապետում է ժողովուրդ բերելու միայն մեկ տեխնոլոգիայի` սեփական ձեռնարկությունների բանվորներին կամավոր-պարտադիր կարգով հանրահավաքի ուղարկելը: Համ էլ, մի՞թե հարգարժան պարոնը չգիտի, թե ինչ է լինում "խունտաներով" եւ "արտահերթ ընտրություններով" զբաղվող օլիգարխների հետ: Ախր, սպանես էլ չենք հավատա, որ սույն պարոնը առաջին տեղում չի դնում սեփական բիզնես-շահերը:
Թեեւ ԱԺ-ում արդեն ահագին ժամանակ է, ինչ Նիկոլը զբաղեցրել է Արշակ Սադոյանի հաստիքը ու լավ էլ սադոյանություն է անում, իսկական ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ համբերությունը հատավ, եւ նա զարմանալի ճշմարտասիրությամբ նկարագրեց ներկայիս ոչ իշխանականներին. "Պատկերացրեք, թե ինչի տեղ են դրել ժողովրդին եւ կոռուպցիայի դեմ պայքարում ու միտինգներ են անում ովքե՜ր` "Բարգավաճ Հայաստանը": Պատկերացնո՞ւմ եք թե դա ինչ է նշանակում, երբ ամենամեծ հարկ չմուծողները խոսում են, թե ոնց է կարելի պայքարել կոռուպցիայի դեմ, հարց է ծագում, ո՞նց, ախպեր ջան": Դե ինչ, երկար տարիներ ԱԺ-ի 4-րդ խոսափողը տանը զուտ որպես հուշանվեր պահելը երեւում է լավ էլ զարգացրել է պարոն Սադոյանի վերլուծական ունակությունները:
Ինչքան էլ զարմանալի լինի` համասեռամոլության եվրոպամոլ լոբբիստ, թուրքական դրոշի պատկերով գավաթից հաճույքով սուրճ խմող ճղճղան "ակտիվիստուհի" ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, ով ընդհարում էր ունեցել նորմալ հայկական բնազդներ պահպանած "Հայազն" կուսակցության տղաների հետ ծիածանագույն դրոշի պատճառով, այժմ ձգտում է ամեն գնով հայության նողկանքն առաջացնող այդ համասեռամոլական դրոշը հրապարակավ ծածանել. "Ծիածանի գույներով դրոշն այսօր աշխարհում խորհրդանշում է բազմազանությունը: Ու եթե անգամ Հայաստանում մոլեգնող որձերի մի ամբողջ ոհմակ իր կաղկանձով փորձի խլացնել բանականությունն ու այդ կաղկանձը ներկայացնել մաքուր գենի մտահոգությամբ, ես, որպես ազատության ու բազմազան եւ գունավոր աշխարհի կողմնակից, պարզելու եմ այդ դրոշը": Իսկ իր կողմից "շառի տված" "Հայազնի" հանդեպ այնպիսի զարմանալի կույր ատելությամբ է նա լցվել, որ նույնիսկ խախտել է իր սիրած Արեւմուտքի կարեւորագույն տաբուն` չխոսել թաքնված հրեաների մասին. "Իրենց հայրենասեր երեւակայող ու կիսով չափ հրեա (իսկ հրեաների կողմից առհասարակ մայրական գենով հրեա համարվող) երեխաներ ունեցող, բայց փրփրաբերան զտարյուն հայի գենետիկ մաքրության համար ոհմակավորված` մարդաորսի ելած ԿԳԲ-շնիկները տեղյա՞կ են, օրինակ, որ բազմազանության դրոշի հեղինակը մեր սիրելի վարպետ Մարտիրոս Սարյանն է: Ահա նրա դրոշի էսքիզը": Դե, զարմանալիորեն փորձում է ձեռի հետ էլ Սարյանին գոմիկ հանել ու շառ է անում նրա վրա` ախր, հենց Գ. Առուստամյանի կողմից ի ցույց դրված էսքիզում պարզ երեւում է, որ չկա ԼԳԲՏ-ների եւ այլ ԲՏ-ների սիրելի գույնը` երկնագույնը, եւ կանաչին անմիջապես հաջորդում է կապույտը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում