ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ՈՒՐԱՑԱՎ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՀԱՄԱՐՀԵՑ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ՈՒՐԱՑԱՎ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՀԱՄԱՐՀԵՑ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ երեկ խորհրդարանը գումարեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգում ունենալով ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Ուշագրավ էր այն, որ երկու օր բոյկոտող խմբակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը նույնպես մասնակցեցին նիստին:

Եվ ի վերջո, պատգամավորների 71 «կողմ» եւ 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց շահարկման ու խորհրդարանական նիստերին չմասնակցելու առիթ դարձած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Այս ամենի մեջ առավել հատկանշական էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը, ով նախ ուրացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում ազդեցությունը երբեմն-երբեմն ակնառու է ՀԱԿ-ի վրա, ապա հերթական անգամ արհամարհեց հարազատ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին: Արի ու տես, որ իր ելույթում պարոն Զուրաբյանը հիշեց Ռ. Քոչարյանի նախագահական տարիներն ու ժամանակի «բեսպրիդելը»` անդրադառնալով, որ նրա օրոք ՀՀ նախագահի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց 2001 թվականի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանի  սպանության մեջ եւ դատապարտվեց երկու տարի ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց, այլ` սահմանվեց մեկ տարի փորձաշրջան: Ապա պարոն Զուրաբյանը հայտարարեց, թե դահլիճը իրենք լքելու են Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո, մինչդեռ վերջինիս հաջորդելու էր նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը: Ինչեւէ, մինչ Ն. Փաշինյանը կոկորդ է պատռում ԱԺ ՀԱԿ խմբակցության կապտուկազարդ պատգամավոր Արամ Մանուկյանի համար, Լ. Զուրաբյանը շարունակում է նրան բանի տեղ չդնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում