ՆԻԿՈԼԻ ԵՌՅԱԿԸ ԲՀԿ-Ի ԵՌՅԱԿԻՆ ՎՆԱՍ Է
Արխիվ 12-16ՆԻԿՈԼԻ ԵՌՅԱԿԸ ԲՀԿ-Ի ԵՌՅԱԿԻՆ ՎՆԱՍ Է
Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը անցկացրեց ընդդիմության թեստ, եւ պարզվեց, որ իշխանափոխություն, իբրեւ թե պահանջող եռյակից, (էլ չենք խոսում "ախքիկական" ՕԵԿ-ից), Նիկոլի առաջ քաշած իմպիչմենտի ծրագրին միացան ընդամենը երկու պատգամավորներ` Զարուհի Փոստանջյանն ու Ալիկ Արզումանյանը: Ձեւավորվեց այսպես կոչված Նիկոլի "եռյակը"` իր, Զարուհի Փոստանջյանի եւ Ալիկ Արզումանյանի կազմով: Թեստը ցույց տվեց, որ Նիկոլի "եռյակը" "սուպերընդդիմադիր" է: Իսկ ԲՀԿ-ի "եռյակից" օրվա հարցերի պատասխանները միշտ մնում էին հաջորդ դասին:
Եռյակների մրցակցությունը շարունակվեց նաեւ այս օրերին ընթացող արտահերթ նստաշրջանի ժամանակ:
Երեկ Նիկոլի "եռյակը" ոչ միայն դադարեցրեց բոյկոտը, այլեւ ակտիվորեն մասնակցեց քվեարկություններին ու ԱԺ աշխատանքներին, դրանով Նիկոլի "եռյակը" ցույց տվեց, որ ԲՀԿ-ի "եռյակի" ասածը իրենց համար` հեչ: Ի դեպ, "Ժառանգություն"-ում ներքին պառակտումն էլ ավելի ցայտուն դրսեւորվեց: Եթե ԲՀԿ-ի "եռյակի" մեջ ներգրավված չեն Զառան ու Ալիկը, ապա "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը իր գործողությունները համակարգում է ԲՀԿ-ի "եռյակի" հետ եւ մասնակցում ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած բոյկոտին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

