ԳՆԱՃԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԱՅՍՕՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱ
Արխիվ 12-16ԳՆԱՃԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԱՅՍՕՐ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՆԴԵՍ ԳԱ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` երեկ լինելով խորհրդարանում, լրագրողներիս հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին հանրությանը խիստ անհանգստացնող գնաճի տեմպերին. "Այս հարցում ինձ, իսկապես, դժվար է ինչ-որ բան ասել, որովհետեւ, այնուամենայնիվ, ոլորտային խնդիր է: Բայց քննարկումներ են լինելու կառավարությունում, եւ չեմ բացառում, որ այսօր մենք որոշակի հայտարարությամբ հանդես կգանք": Թեպետ պարոն նախարարը չի կարծում, թե իրավիճակը խուճապային է, բայց իրավիճակը շտկելու անհրաժեշտություն տեսնում է. "Կարծում եմ, որ այս պահին որոշակի խուճապային տրամադրություններ կան, եւ այս իրավիճակում պետք են այլ քայլեր, այլ լուծումներ, որոնց մասին մենք շուտով կխոսենք":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

