ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ՈՐՈՇԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ԲԱԽՏԸ
Արխիվ 12-16ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ՈՐՈՇԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ԲԱԽՏԸ
Երեկ մինչ ԱԺ պատգամավորները կամաց-կամաց գալիս էին դահլիճ, որպեսզի քվորումը կայանար, ու արտահերթ նիստով քննարկվեր ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների առաջարկած` վերջին իրադարձությունները դատապարտող հայտարարության նախագիծը, ժամանեց նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ, ով խորհրդարանում հայտնի է քվեարկությունից քվեարկություն երեւալով: Մինչ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրված հարցերի քննարկումները կավարտվեին ու կսկսվեր արտահերթ նիստը, պարոն Աղաբաբյանը դահլիճում նստած որոշեց «սպանել» ժամանակը` քչփորելով սեփական հեռախոսի հնարավորությունները: Եվ ով հրաշք, պարոն պատգամավորը գտավ հեռախոսով թղթախաղ խաղալու հնարքը: Հավանաբար, վերջինս նույնպես կարեւոր գործով էր զբաղված, քան այս կամ այն օրենքի նախագծի քննարկումն էր, չէ՞ որ նա էլ բախտ բացելով որոշում էր արտահերթ նիստի ճակատագիրը: Համ էլ, շախմատասեր Աղվան Վարդանյանի բացասական օրինակը վարակիչ դուրս եկավ...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

