ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱԱՄԱՆՈՐՅԱ ԱԿՈՐԴՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՔԱՐՈԶՉԱԿԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱԱՄԱՆՈՐՅԱ ԱԿՈՐԴՆԵՐԸ


Այս պահին ամենից շատ մեր երկրի բնակչությունը իր մաշկի վրա զգում է աշխարհի մասշտաբներով ընթացող ֆինանսատնտեսական պատերազմի ազդեցությունը: Այն, ինչ կատարվում է բանկերում եւ փոխանակման կետերում, կարելի է բնութագրել մեկ բառով` խուճապային տրամադրություններ: Բազում վերլուծաբաններ մատնանշել են այն հանգամանքը, որ ե՛ւ տատանումների չափը, ե՛ւ գնաճային երեւույթները անհամաչափ են ռեալ տնտեսական գործընթացներին, ու պարզից էլ պարզ է` առկա է սպեկուլյացիայի եւ տարադրամային իրավիճակը արհեստականորեն սրելու երեւույթը:

Ու այդ ամենը համընկել է ԱԺ արտահերթ նստաշրջանի հետ, ուր ընդունվում են մեր երկրի` ԵՏՄ անդամակցության մեխանիզմներն ապահովող անհրաժեշտ օրենքները:

ԿԵՂՏՈՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ


Այն, որ տարադրամի շուկայում առկա են նաեւ քրեաիրավական գնահատականի կարոտ բաղադրիչներ, կարծում ենք, ակնհայտ է: Չպետք է բացառել եւ 6-րդ շարասյուների կողմից շուկայի միտումնավոր փլուզմանն ուղղված գործողություններ, որոնց առկայության կամ բացակայության մասին հարցին թերեւս կարող են պատասխանել ազգային անվտանգության մարմինները:
Ի դեպ, համանման երեւույթներ առկա են նաեւ Ռուսաստանում, ուր արդեն տեսնում ենք նաեւ դատախազության ներգրավումը, ինչպես նաեւ քննարկման առարկա են դարձել գլոբալ առումով, դոլարային կախվածութունից ազատվելու մեխանիզմները: Մասնավորապես խոսվում է Կենտրոնական բանկի ազգայնացման եւ ռուբլու ոսկե ստանդարտ մտցնելու մասին (զուգահեռաբար, որպես տարբերակ հիշատակվում է եւ ռուբլու կուրսը էլեկտրաէներգիայի 1 կվտ ժամի արժեքի հետ կապակցելը): Թե ինչով դա կավարտվի Ռուսաստանում, էլ որ երկրները կձգտեն  փոխադարձ վճարումներում բացառել դոլարը, դա այլ խնդիր է: Մեզ առավել հետաքրքրում է գլոբալ գործընթացների ազդեցությունը` մեր երկրի ներքաղաքական զարգացումների վրա:
Իսկ մեզանում փորձ է արվում շիկացնել մթնոլորտը բոլոր հնարավոր ուղղություններով` լինի դա շուկան, տեղեկատվական դաշտը, թե ներքաղաքական իրավիճակը:
Մտածել, որ այդ ամենը նույն շղթայի տարբեր օղակները չեն, կլինի առնվազն միամտություն: Հարց է ծագում` ինչո՞ւ սկզբում եղան անհասկանալի միջադեպեր եւ բռնարարքներ, ինչո՞ւ դրանք դարձան պատրվակ` չիշխանական ուժերի կողմից հենց ԵՏՄ անդամակցության հետ կապված կենսականորեն անհրաժեշտ օրենքների քննարկման ժամանակ ԱԺ աշխատանքների բոյկոտի համար: Եվ ինչո՞ւ, երբ բոյկոտի միջոցով չհաջողվեց տապալել խորհրդարանի աշխատանքը  այդքան օպերատիվորեն, եւ ԵՄ պատվիրակությունը տարածեց հայտարարություն այդ միջադեպերի վերաբերյալ, եւ իբր ինքն իրեն տեղի ունեցավ տարադրամի շուկայի այդպիսի կտրուկ անկում:
Հիշեցնենք, որ նույն չիշխանական ուժերի մտքով չէր անցնում ԱԺ աշխատանքների բոյկոտի միջոցով բողոք արտահայտել շատ ավելի լուրջ միջադեպերի պարագայում, զորօրինակ` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի: Իսկ ինչ են իրենցից ներկայացնում այս միջադեպերը: Առկա է թեթեւ մարմնական վնասվածքներով ավարտված հարձակում մեկ քաղաքական գործչի դեմ` Արամ Մանուկյանի, այն էլ հարձակվողը հայտնաբերված է, եւ նրա նկատմամբ կիրառված է խափանման միջոց: Նույնիսկ եթե պայմանականորեն քաղաքական գործիչ համարենք ՀԱԿ տարածքային կառույցի ներկայացուցիչ Փիլիպոսյանին, ապա նրա նկատմամբ հարձակման մասնակիցները հայտնաբերվել էին մեկ ժամում, եւ պարզվել էր հարձակման զուտ կենցաղային դրդապատճառը: Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, ապա ե՛ւ Ռազմիկ Պետրոսյանը, ե՛ւ Մանվել Եղիազարյանը, ե՛ւ Սուրեն Սարգսյանը ոստիկանություն չեն դիմել ու չեն էլ պատրաստվում դիմել: Ովքե՞ր մնացին` "Նախախորհրդարանի" ակտիվիստները` իրենց հրկիզված ավտոմեքենաներով, որոնց վերաբերյալ քննություն է ընթանում, եւ ակնարկներ են հնչել հենց ընդդիմադիր ճամբարի կողմից կազմակերպված լինելու մասին: Եվ մեկ էլ, ի՞նչ մնաց` փոխոստիկանապետ, ոստիկանական զորքերի հրամանատար  Լեւոն Երանոսյանի` պաշտոնյային ոչ վայել բառապաշարով խոսքը, որի համար նա արդեն պաշտոնապես նկատողություն է ստացել: Եթե քննության առարկան պետք է լիներ Երանոսյանի վարքագիծը, ապա ԱԺ-ում դա պատշաճ կլիներ իրականացնել հանձնաժողովի կողմից, որը կլսեր նաեւ նրա բացատրությունները եւ հարկ եղած դեպքում կմիջնորդեր պաշտոնանկ անել: Բայց մեր սիրասուն ընդդիմադիրներին եւ "այլընտրանքայիններին" հազիվ թե հետաքրքրեին ե՛ւ Արամ Մանուկյանի կապտուկը, ե՛ւ ազատամարտիկները, ե՛ւ Լեւոն Երանոսյանը, նրանց հետաքրքրողը բոյկոտն էր` նիստը տապալելու մտադրությամբ, ինչի վերաբերյալ ԱԺ նախագահն արձանագրեց, որ տապալումը մոտները չստացվեց:
Ավելին, ի վերջո ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին` առանձին արտահերթ նիստով ընդունեցին ԱԺ հայտարարություն` այդ միջադեպերի կապակցությամբ: Հայտարարության մեջ հիշատակվում էին ե՛ւ բռնարարքների ենթարկված հայտնի քաղաքական գործիչներ` որպես կատեգորիա, ե՛ւ դատապարտվում էր պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների կեցվածքը... Բայց, խոշոր հաշվով, պարզ չեղավ, թե կոնկրետ ովքեր են դատապարտվում եւ ինչի համար: Եվ ընդհանրապես, կարծում ենք, մեր իշխանությունը չափազանց շատ է տուրք տալիս հանդուրժողականությանը ընդդիմադիրների նկատմամբ, նրանց ցանկություններին ընդառաջ գնալուն: Եթե իրոք քաղաքական նշանակության լուրջ իրադարձություն տեղի ունեցած լիներ, դա հասկանալի կլիներ, բայց տակը ԱԺ հայտարարության մակարդակին արժանի ոչինչ չկար, համ էլ իրավական գործընթացներն ավարտելուց հետո կարող է պարզվել, որ քաղաքական երանգ իսկ չկար այդ միջադեպերում:

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀԻՍԹԵՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ
ԱՌԱՆՁՆԱ-ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Թե ինչպիսի հիսթերիա էին բարձրացրել այդ "միջադեպերի" շուրջ քոչարյանական, տերպետրոսյանական եւ արեւմտամոլ քարոզչամիջոցները` դրա մասին արդեն անդրադարձներ ունեցել ենք: Այդ հիսթերիային միացավ եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան... Դե, առհասարակ կյանքում երեւի պատահականություններ չեն լինի, քանզի, եթե հանկարծ հարգարժան դեսպանի ազգանունը տառասխալով գրվի կամ փոքր-ինչ սխալ արտաբերվի, կստացվի հենց "հիսթերիա" բառը: Իսկ հիմա, թե ինչ հայտարարությամբ է հանդես եկել սույն պարոնը, այն էլ` համաձայնեցնելով ԵՄ այլ երկրների դեսպանների հետ. "ԵՄ պատվիրակությունը հայտնում է իր մտահոգությունը Երեւանում վերջերս տեղի ունեցած դեպքերի` քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ: ԵՄ պատվիրակությունը ողջունում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում նա կոչ է անում իրականացնել դեպքերի արդյունավետ եւ անկախ քննություն: ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին` hրատապ եւ վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ":
Ու սույն դիվանագետը եւ իր գլխավորած հիմնարկությունը որոշեցին հանկարծ "հին մեռելներին" նույնպես հիշել. "ԵՄ պատվիրակությունը կրկին հաստատում է իր մտահոգությունը 2013 թվականին տեղի ունեցած համանման դեպքերի նկատմամբ քննության արդյունքների բացակայության առնչությամբ: Օրենքի անարդյունավետ կիրարկման ընկալումն աճող մտահոգությունների տեղիք է տալիս Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների եւ միջազգային դիտորդների շրջանում եւ առաջ է քաշում Հայաստանում անպատժելիության մթնոլորտ զարգացնելու վտանգ": Դե պարզ է, իրենց հոգեհարազատ` գենդեր, աղանդավորություն եւ շպիոնօնիկություն տարածող գրանտածիծների մասին էլ չեն մոռացել, ու հասկանալի է, որ դա սույն եվրակառույցի մոտ թերեւս վերջին շանսերից մեկն էր, որ ՀՀ իշխանությունները, ժողովրդի խոսքով ասած, "իրենց շան տեղ կդնեն":
Միգուցե, ԱԺ հայտարարություն ընդունելու նպատակով արտահերթ առանձին նիստ հրավիրելը ինչ-որ տեղ նաեւ հենց ԵՄ-ի՞ այդ հայտարարությանն ընդառաջելու նկատառումով էր: Դա արդեն էլ ավելի անհասկանալի է, քան անգամ հայրենական նույնիսկ ամենախղճուկ ընդդիմադիրին ընդառաջելու պարագայում: Իսկ հիմա տեսնենք, թե ինչի վերածվեց խնդրո առարկա արտահերթ նիստը: Վերածվեց ընդդիմադիրների եւ այլընտրանքայինների` բոլ-բոլ եւ ամպագոռգոռ ինքնահաստատման թատերաբեմի: Հասցրեցին արդեն գեներալ Երանոսյանին "դատել-պրծնել", ու մի բան էլ ՀՀ նախագահի պատասխանատվության հարց էին բարձրացնում... Դե, Նիկոլ Փաշինյանն էլ (միակ դեմ քվեարկողը) հասցրեց բոլոր հնարավոր մակդիրները կպցնել ՀՀԿ-ին եւ հայտարարել, որ անկախ փաստաթղթի բովանդակությունից, չի կարող միանալ մի բանի, որին կողմ է ՀՀԿ-ն:
Իսկ քարոզչական դաշտում եւ հատկապես "Ֆեյսբուքում" Ամանորին ընդառաջ` մի վակխանալյա է ընթանում: Քիչ չեն անգամ նրանք, ովքեր հրապարակավ ի ցույց են դնում սեփական հրճվանքը, որ Հայաստանում եւ Ռուսաստանում միաժամանակ տեղի է ունենում տարադրամային գահավիժում: Ինչ ասես, Գարեգին Նժդեհը իրավացի էր, երբ ասում էր, որ անտականք ազգեր չկան, սակայն հայի տականքն անմրցելի է: Բայց, բոլոր դեպքերում, ե՛ւ հիսթերիաները, ե՛ւ ոմանց կեղտոտ հոգիների ստրիպտիզը անվերջ շարունակվել չեն կարող: Քանզի դատելով ամեն ինչից` Ազգային ժողովը բարեհաջող ընդունելու է ԵՏՄ-ի անդամակցության համար անհրաժեշտ բոլոր օրենքները, իսկ ԵՏՄ լիիրավ անդամակցության պայմաններում, ԵՏՄ-ի քաղաքակրթական հովանոցի ներքո տարատեսակ շպիոնօնիկների հետ կվարվեն ճիշտ այնպես, ինչպես հասնում է վարվել այդպիսիների հետ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում