ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԿԲ-ը հավաստիացնում է, որ շուտով իրավիճակը կհասնի կայուն հանգրվանի»
Արխիվ 12-16ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԿԲ-ը հավաստիացնում է, որ շուտով իրավիճակը կհասնի կայուն հանգրվանի»

Այսօր Աժ-ում արտահերթ նիստ է գումարվել՝ քննարկելու դոլարի աննախադեպ թռիչքն ու դրամի արժեզրկումը: Քննարկումը, ի դեպ, բավական թեժ է անցնում: «Իրավունքը» ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի նա այս քննարկումների մասին, որոնք են դոլարի կտրուկ բարձրացման պատճառները: «Երեք գործոն կա»,- ասաց ՍԻՄ նախագահն ու շարունակեց. «Առաջինը միջազգային ֆինանսատնտեսական համակարգն է, որը, ինչպես հայտի է, ԱՄՆ-ի, թելադրանքի ներքո է գործում, եւ ունի անարդար, սպեկուլյատիվ բնույթ:Այն նպաստւմ է ՀՀ-ում խառնաշփոթի ձեւավորյմանը, ապակայունացնում է Հայաստանում ներքին վիճակը: Սա ՀՀ-ին ԵՏՄ-ի անդամակցությունից զերծ պահելոււ հերթական փուլն է: Արեւմուտքը սանձազերծել է տնտեսական պատերազմ Ռուսաստանի դեմ, հատուկ գցել է նավթի գինը, ճնշում է գործադրում ռուսական բանկերի վրա, բերելով ռուբլու անկայունությանը, ինչը ապակայունացնում է համաշխարհային տնտեսությունը, եւ չի կարող չանդրադառնալ մեր երկրի վրա:
Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանի բանկերը, ըստ էության, զբաղված են սպեկուլյացիաով եւ փորձում են այս իրավիճակում մեծ գումարներ վաստակել:Բացի դա, մեր ֆինանսական համակարգը չափազանց դոլարացված է, օրինակ, վարկերի 2/3-ը արտարժույթով են ձեւակերպված, իսկ այդպիսի համակարգը մեր թշնամիների համար դառնում է թիրախ:
Երրորդ գործոնն էլ այն է, որոշ օլիգարխիկ շրջանակներ, կանխազգալով, որ ԵՏՄ-ում իրենք այլեւս չեն կարողանալու թալանել երկիը, իրենց գումարները հանում են Հայաստանից»:
-Իսկ Կենտրոնական բանկը որեւէ ծրագիր ունի՞, որով կարող է կայունացնել վիճակը ֆինանսական շուկայում:
-Որեւէ կոնկրետ ծրագիր ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանից ես չլսեցի: Գուցե այդ ծրագիրը կա, եւ ինչ-ինչ մարտավարական նպատակներ հաշվի առնելով` չի հրապարակվում: Այնուամենայնիվ, ԿԲ-ը հավաստիացնում է, որ շուտով իրավիճակը կհասնի կայուն հանգրվանի:
- Բոլոր դեպքերում այս անկայունության, գների կտրուկ աճի եւ ապագայի նկատմամբ մարդկանց անորոշությահ համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա:
- Ֆինանսական համակարգի, գնաճի թռիչքների սանձահարման , ֆինանսական եւ տնտեսական շուկաներում սպեկուլյացիաները կանխելու համար պատասխանատու են երկու կառույց՝ ԿԲ-ը եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Այս իրավիճակից արագորեն դուրս գալու համար պատասխանտու են նրանք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

