«ԳԻՇԵՐ ԵՐԶՆԿԱՅԻ ՎՐԱ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Արխիվ 12-16

«ԳԻՇԵՐ ԵՐԶՆԿԱՅԻ ՎՐԱ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ


Դեկտեմբերի 19-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա դերասան եւ դրամատուրգ Ադրիանա Սեւան Նիքոլսի «ԳԻՇԵՐ ԵՐԶՆԿԱՅԻ ՎՐԱ» պիեսի առաջնախաղը, որի բեմադրությունն իրականացրել է ամերիկաբնակ բեմադրիչ ՎԱՐԴԱՆ ԳԱՌՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում բեմադրիչը հայտնեց, որ ներկայացումը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին. «Սա մի պատմություն է` ԱՄՆ-ում փախստականների կյանքի եւ մարդկային ոգու արիության մասին: Պիեսի գլխավոր հերոսները` Արտավազդն ու Ալիսը, Հայոց ցեղասպանությունից հետո նոր կյանք են կառուցում ԱՄՆ-ում, սակայն անցյալը նրանց տարբեր կերպ է հետապնդում: Առաջին անգամ պիեսը հայերենով բեմադրվել է Նյու Ջերսիում: Հեղինակի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո համաձայնություն ստացա այն բեմադրել Հայաստանում: Ուրախ եմ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը հրավիրեց այն բեմադրել հենց Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ զբաղված է թատրոնի դերասանական կազմը»:

Բեմադրիչի փոխանցմամբ` այն պիեսի հեղինակի ընտանիքի պատմությունն է, որը կրում է եղեռնի հետեւանքները. «Պիեսը բավականին հետաքրքիր է կառուցված, տեսարանները շատ դինամիկ են: Հեղինակի տատը` մեծ մամը, Եղեռնի ականատեսն է եղել, անցյալի հուշերը նրան հետապնդել են, ու վերջինս ունեցել է մտային խանգարումներ, չի ճանաչել իր շրջապատի մարդկանց, նույնիսկ իր սեփական զավակներին եւ տարիներ շարունակ անցկացրել է հոգեբուժարանում»:

Իսկ թե ինչ կտանի իր հետ հանդիսատեսը` ներկայացումը դիտելուց հետո, Վ. Հովհաննիսյանը նախ դժվարացավ պատասխանել, ապա հավելեց. «Հանդիսատեսը դահլիճից կհեռանա հոգով մաքրված եւ թեթեւացած, համենայնդեպս, ես այդպես եմ ցանկանում»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում