ԴԻԶԱՅՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԴԻԶԱՅՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

Վերջերս երեւանյան սրճարաններից մեկում տեղի ունեցավ SonAni ձեռագործ աքսեսուարների ցուցահանդես-վաճառքը, որն այս անգամ իր մեջ կրում էր Տարեմուտի թեման` Նոր տարվա տոնածառի խաղալիքներ, դեկորատիվ տոնածառեր, կախազարդեր, շրջանակներ: Կարելի է ասել` սրահում տիրում էին տոնական հրեշտակները: Այն, մասնագիտությամբ միջազգայնագետ, դիզայներ ՍՈՆԱ ՏՈՆՈՅԱՆԻ 3-րդ ցուցահանդեսն էր, սակայն, ինչպես«Իրավունքի» հետ զրույցում ասաց դիզայները, առաջին եւ երկրորդ ցուցահանդեսները տեղի են ունեցել նեղ` ընկերական շրջապատում, իսկ այս անգամ որոշել է Տարեմուտից առաջ ձեռագործ տոնական նվերների տեսքով ներկայանալ:

«Ուզում եմ` իմ հրեշտակները մտնեն բոլորի տուն ու երջանկություն բերենամենքին»,- «Իրավունքին»ասաց դիզայներն ու մանրամասնեց. «Իսկ այս ցուցահանդեսը նվիրված է իմ հրեշտակին ու արված է հենց նրա համար, որ նա հպարտանա ինձնով: Որոշեցի Նոր տարվա շեմին անել, որովհետեւ միշտ հրեշտակներն ինձ մոտ ասոցացվել են Նոր տարվա հետ, բայց կան շրջանակներ, որոնք այնպես եմ արել, որ Նոր տարվա թեման պարտադրող չլինի, հնարավոր լինի ուղղակի շրջանակների վերածվել»:

«Իրավունքի» այն հետաքրքրությանը, թե այդ ինչպե՞ս միջազգայնագետը որոշեց զբաղվել դիզայներությամբ, Սոնան տվեց հետեւյալ պատասխանը. «Հայաստանում ունենք նման խնդիր, որ ի սկզբանե չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել մասնագիտության հարցում: Քանի որ ընտանիքիս բոլոր անդամները համալսարանականներ էին, ես էլ որոշեցի գնալ այդ ուղով, բայց չեմ փոշմանել, ամեն դեպքում կյանքի դպրոց էր, որ արժեր անցնել: Հետո հասկացա, որ սա այն է, ինչ ուզում եմ զբաղվել, եւ հուսով եմ` արդեն հոբբիից այն կվերափոխվի իմ հիմնական աշխատանքի»:

 

 

 

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները` ՎԱՀՐԱՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում