ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` «ԼԵՎԻ» ԳԾԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` «ԼԵՎԻ» ԳԾԵՐԻՑ
ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` նախարարությունը փորձել է պարզել` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի վերջերս հնչեցրած այն հայտարարության իսկությունը, որը վերաբերում է արտոնյալ դիրք ունեցող որոշ մարդկանց կողմից «հոսանքի» ձախ գծերից օգտվելուն: Արեգ Գալստյանը հորդորեց պատգամավորին անուններ հնչեցրելաեւ հավելեց, որ, եթե նման բաներ կան, էլցանցը պետք է իմանա:
Գալստյանին հիշեցրինք, որ Հեղինե Բիշարյանի`«գործ չտալու» մասին հայտարարությունը, որին ի պատասխան Արեգ Գալստյանը ժպտաց, ապա հավելեց, որ արտոնյալ մարդիկ իրենց թույլ չեն տա հոսանքի «լեվի» գիծ ունենալ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

