ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՎԱՀԱՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԵՐԲԵՔ ՉՓԱԿՎԵՑ

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՎԱՀԱՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԵՐԲԵՔ ՉՓԱԿՎԵՑ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի  սահմանամերձ Վահան գյուղի միակ մանկապարտեզում այսօր սովորում  է 43 երեխա: Նախորդ տարվա համեմատ` այս տարի  մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը նվազել է: Մանկապարտեզի տնօրեն ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ հույս ունի, որ հաջորդ տարի երեխաների թիվը կրկին կավելանա.«Վահան գյուղից գրեթե արտագաղթողներ չկան, ծնելիության աճը նվազել է, քանի որ  ծնողները երկուսից ավելի երեխաներ չեն ունենում: Պատճառը սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակն է: Երեխա ունենալուց հետո անհրաժեշտ է հոգալ նրանց կարիքները, ծնողներից շատերը  չունեն նման  հնարավորություն»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց մանկապարտեզի տնօրենը:

Մանկապարտեզի 11 աշխատակիցներն աշխատում են նվազագույն աշխատավարձով եւ տնօրենի խոսքով`չեն դժգոհում.«Մեր գյուղում մարդիկ շատ պատվախնդիր են, ասում են ավելի լավ է քիչ ստանանք, բայց մեր հողի վրա ապրենք, քան շատ վաստակենք ու օտար երկրում լավ կյանքով ապրենք: Այսպիսի մարդկանց շնորհիվ է, որ այսօր գյուղը կա»,-նկատեց Ա. Մնացականյանը:

Արցախյան հերոսամարտի տարիներին մանկապարտեզը չի գործել: Պատերազմից հետո վերաբացվել է 2011 թվականին: Իսկ մինչ վերաբացվելը` մանկապարտեզը  երբեք փակ չի եղել.«Արդեն 30 տարի եւ  ավելի աշխատում եմ մանկապարտեզում: Պատերազմի օրերին, երբ գյուղը հայտնվեց կրակոցների տակ, երեխաները մնացին տներում, իսկ մանկապարտեզը դարձավ կամավոր ջոկատի կացարան: Հնարավոր չէր փակել մանկապարտեզը, բաց դռները մեզ համար կարծես թե հույս էին: Փառք Աստծո մեր հույսերն արդարացան: Այսօր արդեն մանկապարտեզը գազաֆիկացված է, խնայողություններ անելու համար օրեր առաջ տեղադրվեց նաեւ արեգակնային ջեռուցիչ, որն ապահովում է ջեռուցման 50 տոկոսը»,-գոհունակությամբ շեշտեց տիկին Մնացականյանը:

Հիմնանորոգումից հետո մանկապարտեզը նաեւ կահավորվել է, չկա միայն բուժսպասարկման համար անհրաժեշտ գույք: Խնդիրը լուծելու համար Ա. Մնացականյանը մի քանի կազմակերպությունների արդեն  դիմել է եւ  հուսով սպասում, որ կունենա աջակիցներ:

Ըստ Անահիտ Մնացականյանի` Վահանում աստիճանաբար սոցիալական պայմանները բարելավվում են, մարդիկ  ավելացրել են  անասունների գլխաքանակը, կաթը հանձնում են մթերող ընկերություններին եւ լուծում իրենց առօրյա խնդիրները.«Կարեւորը մեր երկրին խաղաղություն լինի, իսկ խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն»,-իր խոսքը եզրափակեց Անահիտ Մնացականյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում