ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԸ ՍԱՌԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿՎԻ»
Արխիվ 12-16ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԸ ՍԱՌԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿՎԻ»
Հայաստանի ագրարային գյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր հայտարարել է, որ ԿԲ-ը պետք է սառեցնի գյուղատնտեսական վարկերը, քանի որ գյուղացիներն անելանելի վիճակում են: <<Իրավունքը>> ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց վերոնշյալ հարցի կապակցությամբ, որի մասին նախարարն ասաց, որ Հրաչ Բերբերյանի այդ առաջարկը պետք է քննարկվի: <<Ճշմարտության հատիկ կա այդ հայտարարությունում: Կարծում եմ` պետք է քայլեր ձեռնարկել>>,- ասաց նախարարը:
Իսկ թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվելու, ՀՀ գյուղատնտեսության նախարարն ասաց, որ պետք է քննարկել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

