ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՉՍԿՍՎԱԾ ԱՎԱՐՏՎԵՑ
Արխիվ 12-16ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՉՍԿՍՎԱԾ ԱՎԱՐՏՎԵՑ
Այսօր Կենտրոն Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ակնթարթային նիստ «Կոնչիտայի վկաներ» Գրիգոր Գեւրգյանի, Արման Սահակյանի եւ Հովհաննես Մկրտչյանի հայցով ընդդեմ <<Իրավունք Մեդիա>>-ի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի եւ գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի, պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման պահանջով: Հերթական դատական նիստը նշանակված էր այսօր ժամը 15-30, սակայն հայցվոր կողմը այդպես էլ չներկայացավ դատական նիստին, այն դեպքում երբ նախորդ դատական նիստին փոխել էր հայցի հիմքը, որի հիման վրա պատասխանողների ներկայացուցիչ <<Լեւ Գրուպ>> փաստաբանական ընկերության տնօրեն Լեւոն Բաղդասարյանի կողմից կազմվել էր գրավոր առարկություններ, որն էլ այսօր պատշաճ ձեւով ներկայացվեց դատարանին: Դատական նիստը բացվեց եւ րոպեներ անց փակվեց, եւ միայն նիստի ավարտից հետո հայտնվեց հայցվոր կողմի ներկայացուցիչ Մարո Խաչատրյանը: Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2015 թվականի հունվարի 21-ին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

