ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԷԴՔԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵԼ»
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ
ԷԴՔԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵԼ»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երեկ ԱԺ-ում արտահերթ նիստում դատապարտելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի եւ որոշ ազատամարտիկների վրա իբր հարձակումի անդուրժողականության կոչ արեց: «Իրավունքն» Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց` ինչու արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հանդեպ էլ հանդուրժողական չգտնվեց եւ «չաթլախ» անվանեց նրան Թովմասյանի` «ղալաթ» են արել արտահայտության համար: ՀՅԴ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ այդ բառը հնչեցնելուց հետո ինքը հայտարարել է, որ նման բառապաշարով երբեք չի խոսում: «Այդ իրավիճակը ստեղծվեց, որ ես այդ արտահայտությունն ունեցա: Պատասխանս եղել է ադեկվատ: Կարծում եմ`դա առաջին ու վերջին անգամ էր: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- մանրամասնեց Ռուստամյանը, ով չի զղջում, որ նման արտահայտություն է արել:
Արմեն Ռուստամյանից հստակեցրինք, թե ինչու, այնուամենայնիվ, չփորձեց հանդուրժող լինել Հրայր Թովմասյանի հանդեպ: «Էդքանից ավելի հնարավոր չէր»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

