«ԲԱՆԱԿԻ ԴԻՄԱԳԻԾՆ ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ԱՌԿԱ Է…» (ՖՈՏՈՇԱՐՔ)
Արխիվ 12-16«ԲԱՆԱԿԻ ԴԻՄԱԳԻԾՆ ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ԱՌԿԱ Է…» (ՖՈՏՈՇԱՐՔ)
Հերթական զինվորական շրջայցը մեզ հասցրեց Գեղարքունիքի մարզ` տեսնելու, թե ինչպիսին է հյուսիսարևելյան սահմանին տեղակայված ՊԲ N զորամասում ապրող զինվորի առօրյան, կենցաղը, մարտական պատրաստավածությունը: Փոխգնդապետ, հրամանատարի տեղակալ ՆՎԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻՑ տեղեկացանք. «Վաղվա զինվորի համար պատկերավոր է, թե ուր է գնում. բանակի դիմագիծն այսօր արդեն առկա է, մնում է վերջնական խնդիրը` հայրենիքի պաշտպան ձևավորելը հավուր պատշաճի կատարել, ինչը հեշտ գործ չէ, բնականաբար խնդիրներ ու դժվարություններ լինում են… Զինվորների ծնողները միշտ ինձ հետ կապի մեջ են, պարբերաբար զանգում են, իրենց տղաների արձակուրդ գնալուց հետո շնորհակալաություն հայտնում, որ իրենց որդու մեջ փոփոխություն են տեսնում, հասունություն, տղամարդկայնություն, պարտաճանաչություն, իսկ այդ ամենը բնականաբար գալիս է բանակային կյանքից, բանակում ապրելուց»:
Զինվորական հաջողությունների ու մարտական պատրաստվածության մասին խոսելիս էլ Ն. Մանգասարյանն արձանագրում է. «Օրեր առաջ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը ամփոփեց մեր եռօրյա զորավարժությունների արդյունքները, և 12 ժամկետային զինծառայողներ ու սպաներ խրախուսվեցին արձակուրդներով: Մարտական պատրաստվածության տեսանկյունից էլ կասեմ, որ չնայած մարտական հերթապահություն տարվա ընթացքում 1 կամ 2 անգամ կարող է իրականացնենք, բայց, ամեն դեպքում, այսօր մեր զինվորը պատրաստ է իր առջև դրված ցանկացած խնդիր կատարելու:
Ապա փոխգնդապետի հետ շրջեցինք զորամասի ողջ տարածքով և ահա այն ամենը, ինչ արձանագրեցինք…














ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

