ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԲՈՅԿՈՏԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՑ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է»
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԲՈՅԿՈՏԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ,
ՆՇԱՆԱԿՈՒՄ Է` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՑ
ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից այսօր «Իրավունքը» հետաքրրքվեց, թե ինչու երեկ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի համատեղ ընդունած հայտարարության մեջ չամրագրվեց ոչ իշխանական ուժերի կողմից բարձրացված ՀՀ փոխոստիկանապետին պատասխանատվության ենթարկելու հարցը: Պրն Ռուստամյանը բացեց փակագծերը երեկ ՀՅԴ-ի ու ոչ իշխանական չորս ուժերի հանդիպման մասին: «Առաջարկ եղավ, որ հայտարարության մեջ գրվի, թե հրաժարականը ով կարող է ընդունել: Արծվիկ Մինասյանը ասաց, որ փոխոստիկանապետին նշանակում-ազատում է նախագահը: Կար մոտեցում` քննարկումների ժամանակ դիմել նախագահին, որ նա պաշտոնանկ անի Լեւոն Երանոսյանին: Սակայն սա եւս մեր շատ գործընկերների կողմից չընդունվեց, քանի որ մեր շատ գործընկերներ անպատվաբեր են համարում դիմել ՀՀ նախագահին»,- ասաց Ռուստամյանը:
Մեր մյուս հարցը վերաբերում էր ոչ իշխանական ուժերի`ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի մասնակցությանն այսօրվա արտահերթ նիստին, այն դեպքում, երբ երկու օր շարունակ արտահերթ նիստերին չէին մասնակցում: «Սա համարում եմ մեր` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կատարած աշխատանքի արդյունք: Եթե բոյկոտը դադարեցվեց, նշանակում է ինչ-որ մի բան բավարարվեց: Եթե չէր բավարարում, բոյկոտը կշարունակվեր: Եթե մեր արածն այդքան անընդունելի էր, բոյկոտը պիտի շարունակվեր»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

