ՍՊԱՍԵՆՔ, ԹԵ, ԵՐԲ Է ՕԵԿ-Ը ՛՛ՔՑԵԼՈՒ՛՛ ԲՀԿ-ԻՆ
Արխիվ 12-16ՍՊԱՍԵՆՔ, ԹԵ, ԵՐԲ Է ՕԵԿ-Ը ՛՛ՔՑԵԼՈՒ՛՛ ԲՀԿ-ԻՆ
Այսօրվա ԱԺ-ի առավոտյան քննարմումներից հետո ակնառու դարձավ, որ եռյակում տեղի է ունեցել փոփոխություն: Եռյակից փաստացի հեռացած <Ժառանգության> փոխարեն դաշտ է մտնում ՕԵԿ-ը: ՕԵԿ-ը ամբողջությամբ համակարգում է իր գործողությունները ԲՀԿ-ի հետ, քվեարկում, կամ չի քվեարկում այնպես ինչպես ԲՀԿ-ն: Նույն կերպ է վարվում նաեւ ՀԱԿ-ը, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի ու Հրանտ Բագրատյանի, որոնք ամեն կերպ ցուցադրում են նրանց անկախությունը՝ ՀԱԿ-ից: Այսօր վերջնականապես անկախացավ նաեւ <Ժառանգությունը>, որի մի մասը՝ Զարուհի Փոստանջյանը ու Ալիկ Արզունամյանը արդեն վաղուց էին դուրս եկել ԲՀԿ-ի վերահսկողությունից: Այսպիսով, եռյակում ծայրահեղ ընդդիմադիր եւ ծայրահեղ արեւմտամետ <Ժառանգությունը> փոխարինվեց որեւէ հստակ գաղափարախոսություն չունեցաղ եւ իշխանությունների հետ ստվերային կապերի մեջ կասկածվող՝ ՕԵԿ-ը: Դժվար թե դրանից բարձրանա եռյակի հեղինակությունը ընդդիմադիր տրամադրված զանգվածների շրջանակում: Սակայն դրա փոխարեն կբարձրանա Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը եռյակում, քանի որ միակ քիչ թե շատ ընկալելի գաղափարախոսությունն ունի միայն իր ղեկավարած ՀԱԿ-ը, իսկ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի համար միակ գաղափարախոսությունը իշխանության եւ նրա բարիքներին տիրանալն է: Սակայն այս <ռակիռովկայի> պարագայում ԲՀԿ-ն հաշվի չառավ մեկ կարեւոր հանգամանք. ՕԵԿ-ը վերջում անպայման <քցելու> է՝ խասյաթ է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

