ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՊԱՀՊԱՆԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ՆՅԱՐԴԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՊԱՀՊԱՆԵՆ
ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ՆՅԱՐԴԵՐԸ
Այսօր խորհրդարանն ընդունեց Հանրային հեռուստատեսությանը վերաբերվող մի շարք օրենսդրական փոփոխություններ այդ թվում ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի երկու առաջարկները: Այս կապակցությամբ մենք դիմեցինք պատգամավորին տեղեկանալու նրա առաջարկների բովանդակության համար:
Ինչպես մեզ տեղեկացրեց Հայկ Բաբուխանյանը առաջարկություններից մեկն այն էր, որ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի կամ հովանավորների մասին հիշատակման տեւողությունը պետք է սահմանափակվի եւ չգերազանցի հաղորդման տեւողության 2,5 տոկոսը: Երկրորդ առաջարկը այն է, որ որպես հեռուստահաղորդման հովանավոր հանդես չգան շահումով խաղերի, խաղատների, գիշերային ակումբների եւ այլ օրենքով արգելված ապրաննքների ու ծառայությունների ներկայացնողները:
՚՚Կարծում եմ այս առաջարկությունները մի կողմից դրականորեն կազդեն Հանրային հեռուստատեսության եթերաժամի որակի վրա, մյուս կողմից նպաստավոր են հեռուստադիտողների նյարդերի պահպանման, ինչպես նաեւ հեռուստատեսության բարոյադաստիարակչական գործառույթի իրականացման առումով՛՛,- ասաց պատգամավորը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

