«ԳՅՈՒՄՐԻՆ ԱՇԽԱՐՀԻՆ ԴԵՌ ՇԱՏ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ»

Արխիվ 12-16

«ԳՅՈՒՄՐԻՆ ԱՇԽԱՐՀԻՆ ԴԵՌ ՇԱՏ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ»


1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի Գյումրիում վերակառուցվեն փլուզված եւ վնասված մշակութային կենտրոնները, հատկապես թանգարանները: Այսօր արդեն քաղաքում գործող գրեթե բոլոր թանգարանները վերանորոգվել  եւ ամեն օր ընդունում են այցելուների:

Գյումրու Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանը քաղաքի ամենահայտնի թանգարաններից է, հիմնադրվել է 1984 թվականին եւ տեղակայված է Ձիթողցյանների առանձնատանը: Գաղթելով արեւմտյան Հայաստանի Ձիթող գյուղից`Ձիթողցյան չորս եղբայրները 1872 թվականին կառուցեցին մեծ առանձնատուն, որն էլ հետագայում վերածվեց թանգարանի: Թանգարանում ներկայացված են 2547 ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են 19-րդ դարի 50-ական թվականներից մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլ քաղաքի ինքնավարությունը, տարածված արհեստները, հասարակական կենցաղն ու մշակույթը: Այստեղ 1984 թվականին հիմնադրվեց մեկ թանգարան եւս`հայտնի քանդակագործ`Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը, որը համարվում է «Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան»ՊՈԱԿ-ի`մասնաճյուղը: 1950 թվականին քանդակագործն իր տունը նվիրում է հայրենի քաղաքին`ցանկություն հայտնելով, որ այն դառնա արվեստի կենտրոն:

«Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան»ՊՈԱԿ-ի ներկայիս խնդիրների եւ առաջիկա ծրագրերի շուրջ «Իրավունքը» զրուցեց թանգարանի տնօրեն ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՔԻՉ ԷԻՆ, ՎԻՃԱԿԸ ՏԽՈՒՐ ԷՐ»


-Մինչ  1988 թվականի երկրաշարժը Գյումրու Ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանը գործել է ընդհամենը չորս տարի, քանի որ հիմնադրվել է 1984 թվականին: Այդ չորս տարիները թանգարանի համար կարելի է ասել աստեղային ժամանակներ էին, որովհետեւ  ունենում էինք այցելուների աննախադեպ քանակ`մոտավորպես 1000 այցելու: Երկրաշարժի ժամանակ ե՛ւ Մերկուրովի տուն-թանգարանը ե՛ւ Ձիթողցյանների առանձնատունը դարձան ապաստարան, որտեղ ապրում էին անօթեւան մի քանի ընտանիքներ: Չնայած չունեինք հնարավորություններ, բայց կարողանում էինք ժամանակ առ ժամանակ կազմակերպել փոքրիկ ցուցադրություններ: Մշակութասեր գյումրեցուն պետք է կարողանայինք գոնե մի քանի ժամով կտրել  դաժան իրականությունից: Այսպես մի քանի տարի կարողացանք ապրեցնել թանգարանը` մինչեւ 1997 թվականին հիմնանորգվեց Ձիթողցյանների թանգարանը, իսկ 2003թ.-ին`Մերկուրովի տուն-թանգարանը: Հիմնանորոգումից հետո թանգարանը չուներ շատ այցելուներ, վիճակը տխուր էր: Միայն վերջին 2-3 տարիների ընթացքում է, որ թանգարան սկսել են հաճախել բազմաթիվ այցելուներ թե՛ Հայաստանից , թե՛ արտասահմանից:

Այսօր այցելուների պակաս չունենք: Նախորդ տարի շնորհիվ շատ այցելուների` կարողացանք մեր բյուջեից միջոցներ տրամադրել եւ թանգարանում կատարել ներքին հարդարման աշխատանքներ:

«ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱՇԵՏ Է ՄԵԾ ԳՈՒՄԱՐ»


-Երկու թանգարաններում միասին այսօր պահպանվում է 6 հազարից ավելի  ցուցանմուշ: Թանգարանների ցուցանմուշներն ավելանում են հիմնականում նվիրատվությունների շնորհիվ: Երբեմն լինում են այնպիսի ցուցանմուշներ, որոնք կարող էին զարդարել մեր թանգարանը, սակայն դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ: Եթե ֆինանսապես ապահովված լինենք, ապա ամեն օր էլ կարող ենք համալրել թանգարանի նմուշները: Ցուցանմուշները բացառիկ են, դրանք գրավում են ցանկացած այցելուի: Թանգարաններում կան հատվածներ, որոնք դիտելուց հետո այցելուները տպավորված գնում են: Օրինակ Գյումրու հին համայնապատկերը, Ձիթողցյանների առանձնատանը գտնվող օրիորդի սենյակը: Այստեղ ամեն ինչ խորհրդավոր է դարձնում պատուհանի մոտ կանգնած օրիորդը, որն իր սիրելիին է սպասում: Հարուստ արհեստավորի ձեռնափայտը նույնպես բոլորի ուշադրության կենտրոնում է, այն  արհեստավորի համար ծառայել է ե՛ւ աթոռ ե՛ւ ձեռնափայտ: Հին արհեստներով ու արվեստներով հետաքրքրվողների համար թանգարանն ունի հատուկ ցուցասրահ, որտեղ ներկայացված են արհեստավորի եւ  ունեւոր խավի բնակարանների ներքնատեսքը, արհեստավորների հագուստները, աշխատանքային գործիքները եւ այլն:

«ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԵՐՈՒՐՈՎԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է»


-Չնայած այսօր Մերկուրովի-տուն թանգարանը կրկին անմիխիթար վիճակում է ստորգետնյա ջրերի պատճառով, բայց  հույս ունենք, որ այն կրկին կհիմնանորոգվի եւ այս անգամ կլուծվի նաեւ այդ ջրային հոսքերի խնդիրը:  Շիրակի մարզպետը խոստացել է, որ թանգարանի հիմնանորոգման աշխատանքները կներառի մարզի հրատապ լուծում պահանջող խնդիրների մեջ եւ արդեն հաջորդ տարի  կսկսվեն աշխատանքները: Իսկ մինչ այդ, թանգարանը կունենա իր ցուցադրությունը եւ մենք կշարունակենք հավաքել ցուցանմուշներ: Թանգարանն իրենից  մեծ արժեք է ներկայացնում, այն ամփոփում է մի ամբողջ ժամանակաշրջանի եւ հայտնի մարդկանց պատմություն: Թանգարանում պահպանվում են մշակույթի եւ քաղաքական անվանի գործիչների հետմահու դիմակների հավաքածուն:

«ԳՅՈՒՄՐԻՆ ԱՇԽԱՐՀԻՆ ԴԵՌ ՇԱՏ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ»


-Վերջին մի քանի տարիների ընթացքում Գյումրին կարծես թե ազատվել է իր վերքերից, տա Աստված, որ այդպիսի վերքեր էլ չտեսնենք: Գյումրին աշխարհին դեռ շատ ասելիքներ ունի, ինչը շատ կարեւոր է:

Պետք է շարունակենք  ներկայանալ մշակութային մեր ծրագրերով եւ ներկայացնել աշխարհին մեր հարուստ մշակույթը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում