ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆ ԻՄ ԵՎ ՔՈ ՊԱՊԵՐԻՆ ՍՊԱՆՈՂԻ ԹՈՌԱՆԸ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆ
ԻՄ ԵՎ ՔՈ ՊԱՊԵՐԻՆ ՍՊԱՆՈՂԻ ԹՈՌԱՆԸ


Օրերս Հայաստանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության գլխավոր ոճրագործներից Ջեմալ փաշայի թոռան` թուրք վերլուծաբան, քաղաքագետ Հասան Ջեմալի "1915. Հայոց ցեղասպանություն" գրքի շնորհանդեսը: Վերջինս նույնիսկ մի ամբողջ գլուխ է նվիրել իր մեղսագործ պապին եւ հպարտորեն արդարացրել:
Մի քանի գլխից բաղկացած խաբուսիկ վերնագրված գրքում, նման ցնդաբանություններ շատ կան, պարզապես սթափություն է պետք, որ մի քանի կոպեկ շողշողացող թուրքական գրանտներից կուրացած` իբրեւ հայկական մի քանի կազմակերպություններ` թվում է, թե մի պահ մոռացել են իրենց պատմությունն ու արմատները: Մոռացել են, թե ում հետ գործ ունեն, չէ՞ որ ցանկացած պահի թուրքը մնում է թուրք...
Գրքում տեղ գտած տողերը ամեն ինչ ապացուցում են, հատկապես այն դեպքում, երբ ԱՍԱԼԱ-ն ներկայացված է որպես ահաբեկչական կազմակերպություն. "Հիսուն միլիոնանոց Թուրքիան ոչ հող է պարտք ինչ-որ մեկին, ոչ էլ ուրիշի հողի վրա աչք ունի: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նորից ջրի երես դուրս բերել Սեւրի պայմանագիրը, որը մենք մեր ազգային ազատագրական պայքարի շնորհիվ վաղուց նետել ենք պատմության աղբարկղը, մեկ անգամ եւս ցանկանում ենք հիշեցնել, որ ընկել են երազանքների հետեւից":
Հետաքրքիր է, տեսնես հայ-թուրքական հարաբերությունների վրա գրանտներ ստացած կազմակերպությունները, որոնք իրականացրել էին գրքի հրատարակումն ու շնորհանդեսը Երեւանում, ու ամեն ինչ արել, որ հասանելի լինի հայ հասարակությանն ու երիտասարդությանը, գոնե մի վայրկյան մտածո՞ւմ կամ ամաչո՞ւմ են իրենք ազգադավ արարքի կամ քայլի համար: Թեպետ, այս հարցի պատասխանները կազմակերպիչները վատ չէր լինի հայտնեին ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատակիցներին: Որպես հուշում էլ նշենք այն կազմակերպությունների անունները, որոնք զբաղվել են գրքի հայաստանյան PR-ով ու առաջին անգամ չէ, որ աչքի են ընկել իրենց թուրքամետ պահվածքով` Ռիչարդ Կիրակոսյանի Տարածաշրջանային հետազոտության կենտրոնը, "Եվրասիա-համագործակցություն" հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Վարդան Օսկանյանի "Սիվիլիթաս" հիմնադրամը  եւ Կարեն Բեքարյանի "Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ: Այս մասին հայտնում է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը եւ հավելում. "Այս կազմակերպությունները 2014 թ. հունվարին Եվրոպական միության կողմից ստացել են 2 մլն եվրո եւ հունվարից սկսվել է աջակցություն` Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: Այս գրանտային ծրագրի իրականացումը լինելու է մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը":
Ցավալին էլ այն էր, որ մեր նախնիներին կոտորած արնախում թուրքի լամուկի գրքի շնորհանդեսին կարծես շատերն իրենց պարտքն էին համարել ներկա լինել ու ծափահարել, սակայն, ինչպես գրքի հայերեն թարգմանության հեղինակ Ռուբեն Մելքոնյանը բարկացած ասաց, մենք չէինք եկել ծափահարելու Հասան Ջեմալին, եկել էինք հարցեր տալու. "Սա հերթական գրանտ ստանալու ու գրանտը հաջողությամբ մարսելու ծրագիր էր: Ժողովուրդը չէր եկել նրան ծափահարելու: Շատ կարեւոր հարցեր պետք է տրվեին, եթե հարցեր տալու հնարավորությունը չտրվեց, ուրեմն` սա ֆիկտիվ միջոցառում էր, որը հատկապես եվրոպական ամբիոնների համար շատ հաճելի է": Այո՛, ինչպես եւ հաջողությամբ պսակվեց խեղաթյուրել հայկական թարգմանության օրինակը, քանի որ հանել են թարգմանչի տողատակերը, մասնավորապես "Ղարաբաղի գրավման եւ Ադրբեջանի  տարածքների օկուպացման" մասով, որտեղ թուրքագետը նշել էր, որ հասարակությունը չի ընդունում այս կարծիքը ու դա հակասում է պատմական իրողությունները:
Այնուամենայնիվ, այսօր, քան երբեւէ պետք է աչալուրջ լինենք, որովհետեւ եթե որեւէ գրքի վերնագրում ցեղասպանություն բառ կա, դա դեռ չի նշանակում, որ այն արտահայտում է ողջ իրականությունը Հայոց ցեղասպանության մասին: Ի վերջո, չմոռանանք` որքան մենք ենք նախապատրաստվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելուն, նույնքան ակտիվ էլ Թուրքիան է պատրաստվում դրան` հուսալով կրկին խուսափել պատասխանատվությունից, ինչի համար մեծ գումարներ է ներդնում` իրականության հետ ոչ մի աղերս չունեցող գրքեր, ֆիլմեր ու այլեւայլ միջոցառումներ կազմակերպելով:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում