Ի՞ՆՉ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԳՐԱՆՑՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԳՐԱՆՑՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2003 թվականին ընդունեց Ոչ նյութական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որի նպատակն է` պահպանել ժողովուրդների ինքնությունն արտահայտող, տարբեր ազգերի մոտ գոյություն ունեցող ավանդական մշակույթի տարրերը, որոնք կիրառվում են առ այսօր: Ազգային նվագարանների պահպանման, հանրահռչակման, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականին ընդունած Ոչ նյութական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շուրջ "Իրավունքը" զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական  արհեստների վարչության պետի տեղակալ ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:
-Կոնվենցիան իր առջեւ խնդիր չի դնում հաստատելու, թե որ ազգի մոտ է առաջինը հայտնվել այս կամ այն երաժշտական գործիքը: Մինչ օրս այդ կոնվենցիային միացել են բազմաթիվ պետություններ, որոնք  պարտավորություն են ստանձնել պահպանելու իրենց տարածքում առկա ավանդական մշակույթի դրսեւորումները: Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի երկու ցանկ` ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական, որը հեղինակավոր է եւ պատիվ է բերում այն երկրին, որն իր մշակութային տարրը ներառել է այնտեղ: Մյուսը` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող մշակութային տարրերի ցանկն է:

"ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԿԽԱԽՏԵՆՔ, ԵԹԵ..."

- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2006 թվականին, որից հետո ակտիվ գործունեություն ենք ծավալում կոնվենցիայի կիրառման ուղղությամբ: Մշակել ենք օրենսդրական կետեր, կազմել ցանկեր եւ համալրման չափորոշիչների կարգ: Ստեղծել ենք նաեւ մշակութային տարածքների ցանկ: Այսօր ՀՀ-ում ունենք 3 պետական ցանկեր, որոնք պարբերաբար համալրվում են ոչ նյութական ժառանգության տարրերով: Նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերն ընդունելով` պետություններն իրավունք են ստանում իրենց համար կարեւոր տարրեր ներկայացնել մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում ներառելու համար: Այս պարագայում հնարավոր չէ որեւէ պետությունից պահանջել, որ նա այս կամ այն երաժշտական գործիքն իրավունք չունի ներառել ցանկում` անկախ տվյալ պետության հետ մեր ունեցած հարաբերություններից: Հակառակ դեպքում պարզապես կոնվենցիայի դրույթները կխախտենք: Եթե տվյալ ժողովուրդն այդ ավանդական տարրը կիրառում է` նշանակում է` իրավունք ունի այն ներկայացնել: Այլ խնդիր է, թե նա ինչ ձեւակերպում է տալիս տվյալ տարրը գրանցելու ժամանակ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում