ԹԵ ԻՆՉՈՒ Է ՓԵՍԱՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԱՆԵՐՈՋՆ ՈՒ ԱՆԵՐՈՐԴՈՒՆ

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՈՒ Է ՓԵՍԱՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ
ԱՆԵՐՈՋՆ ՈՒ ԱՆԵՐՈՐԴՈՒՆ


Դեկտեմբերի 11-ին`  Կոտայքի մարզի Արգել գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փեսան դանակով հարվածել է Սայադյանի կրծքավանդակին` սպանելով նրան: Միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ Սայադյանի որդին, ով կանխելու նպատակով միջամտել է հոր եւ փեսայի միջեւ վիճաբանությանը: Դեպքի մասին որոշ մանրամասներ փորձեցինք պարզել նախ Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանից, քանի որ սպանվածը եւ դանակահարվածը հենց այդ գյուղից են: Մեզ հետ զրույցում գյուղապետը նշեց.
-Խնամիներից մեկին դուր չի եկել մյուսի` հեռախոսով խոսելու տոնը, զանգել է, ժամադրել` հարցեր պարզելու համար: Արդյունքում` ալկոհոլի ազդեցության տակ խնամիները սկսել են թունդ վիճել, փեսան էլ խառնվել է, որ բաժանի, հանդարտեցնի վեճը, բայց վեճն այնքան է թեժացել, որ փեսան հանել է դանակը եւ առանց հասկանալու, թե ինչ է անում` նախ դանակահարել է աներոջը, ապա` աներորդուն: Աները մահացել է, իսկ որդու վիճակը բավարար է, քերծվածքներ է ստացել:
Դեպքի մասին առավել մանրամասն, ինչպես նաեւ խնամիների միջեւ առաջացած վեճի պատճառների մասին մեզ պատմեց փեսայի կողմից սպանված Սայադյանի մեծ եղբայրը` Սահակը, ով նշեց, որ եղբայրը մեկ շաբաթ առաջ էր ՌԴ-ից վերադարձել Հայաստան, իսկ փեսայի հետ  չորս տարի առհասարակ չի շփվել, քանի որ չորս տարի առաջ կոնֆլիկտ են ունեցել.
- Սա չորս տարի առաջվա եղբորս եւ իր փեսայի միջեւ վիճաբանության` լեզվակռվի հետեւանքն էր: Էս չորս տարիների ընթացքում ո՛չ փեսան, ո՛չ հայրը, ո՛չ մայրը այստեղ չեն եկել: Եղբայրս ութ ամիս ՌԴ-ում էր ու նոր էր վերադարձել: Վերադառնալուն պես ցանկացել է զանգել խնամուն` փեսու հորը, որ իմանա` ինչպես են, ու այդտեղից կրկին շարունակվել է վեճը: Հետո հանդիպել են եւ վեճը նոր թափ ստանալով` շարունակվել է: Արդյունքումª եղբայրս սպանվել է, իսկ եղբորս որդին վնասվել:
- Իսկ չորս տարի առաջ ինչի՞ համար են վիճաբանել Ձեր եղբայրն ու փեսան:
-  Տունը առիթ է եղել, արդեն սպանված եղբայրս փեսային ասել է` գնա դինամիկները բեր, որ երաժշտության ձայնը բարձր հնչի: Փեսան բերել է դինամիկները, դրել, սակայն ձայնը այնքան էլ բարձր չի եղել: Եղբայրս հայհոյել է` ասել է քո սենց-նենցը, որ բերել եսª ձայն տուր: Դա եղել է պատճառը, որ փեսան դրանից հետո` չորս տարվա ընթացքում ոչ մի անգամ չի եկել: Խոսում են, թե թշնամություն ենք ունեցել եւ այլն, բայց եղբայրս հիշաչար չէր, իր թոռնիկներին իրենից շատ էր սիրում, միշտ աղջկա գալուց (փեսան ու հայրը չէին գալիս էդ դեպքից հետո)` նվերներով էր ճանապարհում, էլ չեմ ասում ֆինանսական աջակցության մասին:  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում