- Այս օրերին կրկին տարածված է գրիպը: Արդյոք չկա՞ համաճարակի վտանգ: Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԵՐԵՎԱՆ Հարցին պատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը.
-Lաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօր մեր երկրում գրիպի հարուցիչներ չեն շրջանառվում, սակայն տարածված է սեզոնային ռինովիրուսի գրիպի հարուցիչը: Հիվանդության ախտանիշներն ենª 40 եւ ավելի ջերմություն, հազ, թուլություն, ընկճված իմունային համակարգ, վիրուսը գտնում է օրգանիզմի ամենաթույլ տեղը եւ սկսում ամբողջությամբ ազդել օրգանիզմի վրա: Հարուցիչի նկատմամբ ավելի խոցելի են սիրտ-անոթային, երիկամային խնդիրներ ունեցող մարդիկ, ինչպես նաեւª հղիները: Հայաստան է ներկրվել գրիպի պատվաստանյութի խմբաքանակ, որը շուտով կտրամադրվի պոլիկլինիկաներին եւ անվճար կլինի բոլորի համար: Այն անձինք, ովքեր ցանկություն ունեն կամավոր պատվաստվել, կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկաներ: