ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԵԾ ԹԱԼԱՆԸ

Արխիվ 12-16

ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԵԾ ԹԱԼԱՆԸ


Անցած հինգշաբթի կառավարության նիստում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ¥ՏՄՊՊՀ¤ նախագահ Արտակ Շաբոյանն այս պահի դրությամբ Հայաստանում արձանագրված թանկացումները գնահատեց 2-13%ª դա բացատրելով դրամի փոխարժեքի 13 տոկոսանոց արժեզրկմամբ: Այն, որ պարոն Շաբոյանի այդ բացատրությունները, մեղմ ասած, տարակուսելի են, ներկայացնելու առիթ ունեցել ենք: Սակայն ՏՄՊՊՀ-ի նախագահի այս թվաբանությանը վերստին անդրադարձանք` մեկ ուշագրավ հանգամանք ընդգծելու համար:

ՀԻՆ ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐԸ


Գաղտնիք չէ, որ դոլարի փոխարժեքի հետ կապված` վերջին օրերին հայաստանյան գազալցակայանները եւս թանկացրին գազը: Իհարկեª այստեղ որոշակի տրամաբանություն կար. գազալցակայանները համարվում են գազի խոշոր սպառողներ, այսինքնª նրանց համար սակագինը ֆիքսված է դոլարային արտահայտությամբª 277 դոլար 1000 խմ-ի համար: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե այդ բաղադրիչը ինչքա՞ն կարող է անդրադառնալ վաճառքի գների վրա: Մինչ այս թանկացումները` երեւանյան գազալցակայաններում լիցքավորվող գազի 1 խմ-ը մոտ 190 դրամի սահմաններում էր, այսինքնª 190 հազար դրամª 1000 խմ-ի հաշվարկով: Ժամանակին, երբ գազի ներհանրապետական գների բարձրացումից հետո գազալցակայանները նման գին սահմանեցին, քանիցս առիթներ ունեցել ենք ներկայացնել, որ դա գերշահութաբեր է: Այսինքնª այս ամիսներին 1 դոլարի փոխարժեքը տատանվում էր 400-415 դրամի սահմաններում, եւ գազալցակայանների կողմից գազի ձեռքբերման գինն էլ, բնականաբար, մոտ 111-115 հազար դրամի սահմաններում էր: Այդ նույն գազը վաճառվում էր 190 հազարով, թեեւ գազալցակայանների մնացած ծախսերը ¥էլեկտրաէներգիա, աշխատավարձեր, կորուստներ, հարկեր եւ այլն¤ 1000 խմ-ի հաշվով 20-25 հազար դրամից ավելի չէին կազմում: Իհարկեª գազալցակայանները ներկայացնում էին շատ ավելի բարձր ծախսերª 55-60 հազարի կարգիª հավաստիացնելով, թե իրենց հազիվ մի 20-25 հազար է մնում, որից դեռ որոշ հարկեր էլ պետք է վճարեն: Բայց միայն այն փաստը, որ նույն պահին մայրաքաղաքից դուրս գտնվող գազալցակայաններում վաճառքի գները 15-20 հազար դրամով, իսկ որոշ առանձին դեպքերումª էլ ավելի ցածր էին, արդեն իսկ հիմնավորում էր, որ հատկապես մայրաքաղաքային գազալցակայանները գործում էին գերշահութաբերության դաշտում:

ԲԱԶՄԱՊԱՏԿՎԱԾ ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐԸ


Լավ, թե վատ, նման իրավիճակին, ինչպես նաեւ այն հանգամանքին, որ հատկապես մայրաքաղաքային գազալցակայաններում լիցքավորվող գազի մոտ 10 տոկոսը գողանում էին, վարորդները հարմարվել էին: Բայց ահա այս թանկացումների ժամանակ վերոհիշյալ թվաբանությունը բոլորովին այլ երանգ է ստանում: Բանն այն է, որ անցած ուրբաթ, այսինքնª Ա. Շաբոյանի ներկայացրած փոխարժեքի 13 տոկոսանոց աճից ընդամենը մեկ օր անց, հայաստանյան որոշ օլիգարխների պատկանող մայրաքաղաքային մի շարք գազալցակայաններում արձանագրեցինք վաճառքի 230 դրամ գին, այն դեպքում, երբ մինչ թանկացումը հենց նույն գազալցակայաններում 190 դրամ էր: Դա նշանակում է ավելի քան 20 տոկոսանոց թանկացում, այսինքնª մոտավորապես նույն պահին ՏՄՊՊՀ-ի նախագահի կողմից ներկայացված 13 տոկոսանոց փոխարժեքի աճից 7 տոկոսով բարձր: Դա, իհարկե, արդեն իսկ հիմնավորում է, որ "հայրենական" օլիգարխիան, օգտվելով փոխարժեքի աճից, արհեստականորեն էականորեն ավելի մեծ գերշահույթներ է փորձում կորզել: Ընդ որումª 7 տոկոսից էլ շատ: Նկատի ունենք այն, որ գազի մեծածախ գների հետ կապված եւ ոչ մի փոփոխություն չկա. 277 դոլարը մնացել է նույնը: Այն տարբերությամբ, որ նախկին 115 հազարի փոխարեն նույնիսկ ոչ թե պարոն Շաբոյանի ներկայացրած, այլ երեկվա փոխարժեքով այն մոտ 130 հազար դրամի կարգի է: Բայց չէ՞ որ գազալցակայաններում գնագոյացման մեջ ներառվող, նախկինում ներկայացվող 55-60 հազար դրամը նույնն էլ մնացել է: Այսինքն, եթե մինչ թանկացումները գազալցակայանները ներկայացնում էին 165-175 հազար դրամ ինքնարժեք, ապա այն այսօր պետք է աճեր 15 հազար դրամովª 7-8 տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ ներկայիս փոխարժեքային տրամաբանությունը գազալցակայաններում 190 դրամանոց գազի գինը պետք է հասցներ 205-ի, կամ, փոխարժեքային հետագա փոփոխությունը հաշվի առնելով, առավելագույնը` 210-ի: Իսկ 230 դրամ գին սահմանելը նշանակում է մեկ պարզ բանª օգտվելով առիթից` օլիգարխիկ գազալցակայանները միանգամից մի 10 տոկոսով արհեստականորեն ավելացրել են գերշահութաբերությունը:
Բայց սա դեռ ամենասարսափելին չէ. գազալցակայաններում իրականացվող թալանի իրական ծավալները պատկերացնելու համար բերենք մեկ այլ փաստ: Կրակի օրը մայրաքաղաքից դուրս գտնվող գազալցակայաններից մեկում գազը լիցքավորում էին... 160 դրամով: Որպեսզի այս "տարօրինակ" թվից նույնիսկ գազով ավտոմեքենա վարողների մոտ տեխնիկական բնույթի հարցեր չծագեն, առաջ ընկնելով` ֆիքսենք. եթե ուրբաթ օրը նույն ավտոմեքենան լիցքավորելու արժեքը 4700 դրամ էր, որի պարագայում մեքենայի վազքը կազմեց 187 կմ, ապա հիշատակված գազալցակայանում վճարվել է 3800 դրամ, իսկ ավտոմեքենայի վազքը 242 կմ էր:
Ինչեւէ, ի պատասխան մեր զարմանքինª հիշատակված գազալցակայանների աշխատակիցը հանգիստ բացատրեց. "Մինչ այս էլ գինը 160 դրամ էր եւ չենք էլ պատրաստվում փոխել. սա մեզ ձեռք է տալիս":
Ամենապարզ բացատրությունը կլիներ, թե այս գազալցակայանը խոշոր գազօգտագործող չէ, այսինքնª գազի դիմաց վճարում է դրամով: Բայց այդ դեպքում էլ 1 խմ-ի համար պետք է վճարեր 156 դրամ, որից հետո 160 դրամով գազ վաճառելը կդառնար աբսուրդ:
Չնայածª ոչ մի տարօրինակ բան էլ չկա, եւ հենց այս 160 դրամանոց գազը եւս մեկ անգամ հիմնավորում է, որ մինչ այս թանկացումները հատկապես մայրաքաղաքային գազալցակայանները գործում էին գերշահութաբերության դաշտում: Այսինքնª ունենալով 135-140 դրամ ինքնարժեքª գազը վաճառում էին 190-ով: Եվ հիմա, երբ փաստացի ինքնարժեքն աճել է 15 դրամով, մեր ներկայացրած գազալցակայանը դեռ կարողանում է գինը նույնը թողնելª բավարարվելով 1 խմ-ի հաշվով 5-10 դրամ եկամուտով: Միգուցե առաջիկա օրերին նա էլ գները կբարձրացնի, ասենք, մի 15-20 դրամովª փոխարժեքային աճը կոմպենսացնելու համար: Բայց էլի խոսքը կգնա 175-180 դրամի մասին, որը նկատելիորեն ցածր է մայրաքաղաքային գազալցակայանների մինչթանկացումային 190 դրամից, իսկ ներկայիս 230 դրամի կողքին նույնիսկ չի էլ երեւում:
Այսպիսով այն, որ 230 դրամով գազ վաճառող գազալցակայանների տերերն ամեն մի խմ գազից առնվազն 60 դրամ են գրպանները դնում, կասկածի տեղիք չի տալիս: Եվ միակ հարցն է, թե ով պետք է զսպի այդ օլիգարխիկ ախորժակը...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում