ԲՀԿ-Ն ՄԻՇՏ ՊԱՐԶՃԱԿԱՏ` ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ "ԲԵՍՊՐԵԴԵԼՆԵՐԻ" ԱՌԱՋ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ՄԻՇՏ ՊԱՐԶՃԱԿԱՏ` ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ "ԲԵՍՊՐԵԴԵԼՆԵՐԻ" ԱՌԱՋ


ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ խորհրդարանում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ու մի քանի ազատամարտիկների վրա իբր թե տեղի ունեցած հարձակումը համարեց ոչ ավել, ոչ պակաս "բեսպրեդել": Հետաքրքիր է, ԲՀԿ-ական պրիմադոննա տիկինն ու ԲՀԿ-ական մյուս պատգամավորները ինչո՞ւ տարիներ առաջ, ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, ԱԺ-ի նիստերը չէին բոյկոտում, երբ իրական "բեսպրեդել"-ների պակաս կարծես թե չկար` սկսած տարատեսակ "կուկու"-ների (Պողոսյանին ծեծելով սպանած Քոչարյանի թիկնապահի մականունը) անօրինական քայլերից վերջացրած մամուլի ներկայացուցիչների ու պատգամավորների նկատմամբ "դուբինկաներ" կիրառելուց: Սակայն ԲՀԿ-ականները ԱԺ նիստեր չէին բոյկոտում, ինչո՞ւ: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ԲՀԿ մի քանի պատգամավորներից:
ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ - Ո՞ր տարիների մասին եք ասում:
- Պատգամավոր Հայկ Բաբուխանյանին 2003-ին դանակահարեցին: 2004-ին հարձակվեցին մի շարք ընդդիմադիր պատգամավորների ու լրագրողների վրա, 2007-ին "Իրավունք" թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին անմարդկային ձեւով ծեծեցին:
- ԲՀԿ-ն միշտ էլ եղել է իր սկզբունքային դիրքերում: Թե ինչ է եղել 2007-ին, ես քաջածանոթ չեմ: Բայց միշտ ԲՀԿ-ն եղել է սկզբունքային դիրքերում: Եվ միշտ իր որոշումները հրամցրել է ժողովրդին:
- Բայց երբեւէ ԲՀԿ-ն ԱԺ-ի նիստերը չի բոյկոտել` նախորդ տարիների կատարված բռնությունների պատճառով:
- Դատապարտող կոչեր եղել են:
- Իսկ նիստը ընդհատե՞լ:
- Մենք ասում ենք` երկրում ստեղծված իրավիճակ, որը միայն բռնությունները չեն: Կան խնդիրներ` ներառյալ նաեւ կատարված բռնությունները, որոնց վերաբերյալ մենք հայտարարություն արեցինք:
- Չե՞ք կարծում, որ անպատժելիության արմատները պետք է անցյալում փնտրել: Եթե անցյալում դատապարտվեին բռնություններն, ու մեղավորները պատժվեին, այսօր այլ իրավիճակ կստեղծվեր:
- Գիտեք, օրինակ` ապրանքների դրոշմապիտակավորման շնորհիվ կրճատվեց ստվերային տնտեսությունը: Հիմա եթե շուտ անեինք դա, ավելի շատ կկրճատվեր...
- Բայց իմ հարցադրումները քաղաքական հարթության վրա են, ի՞նչ կապ ունեն այստեղ դրոշմապիտակները:
- Ուզում եմ ասել, որ ամեն մի քաղաքական ուժ` տվյալ փուլին հատուկ, իր գործողություններն է արել: ԲՀԿ-ն միշտ պարզ ճակատով է եղել:
ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ - ԲՀԿ-ն միշտ էլ եղել է ժողովրդի կողքին: ԲՀԿ-ի առաքելությունն է նաեւ լինել մեր պետության կողքին:
- Ինչո՞ւ ԲՀԿ-ն նախկինում չէր բոյկոտում ԱԺ նիստերը:
- Միշտ էլ ԲՀԿ-ն զերծ չի մնացել իր դիրքորոշումը արտահայտել:
ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ - Բռնություններն այս աստիճան չեն եղել, որ ավելանան ու նորանոր դեպքեր գրանցվեն:
- Այսինքն` ազատամարտիկների հետ միջադեպերն ու պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումը հաջորդել են իրար, դրա համա՞ր եք բոյկոտել նիստը:
- Այո, նաեւ այն, որ դրանք քաղաքական ենթատեքստ ունեն:
- Պատգամավորի նկատմամբ բռնություններ եղել են նաեւ այլ տարիներին, օրինակ 2003 թ.-ին, 2004-ին...
- Այդ հարցն ուղղեք 2003 թ.-ի պատգամավորներին: Ես դժվարանում եմ իրենց փոխարեն պատասխանել:
- Այսինքն` նախկինում չկա՞ր այդ "բեսպրեդել"-ը:
- Էսպես ասեմ` ցանկացած պարագայում արժե սա անել (նկատի ունի նիստը բոյկոտել-խմբ.), ԱԺ-ն պարտավոր է խառնվել, միջամտել, լուծում տալ խնդրին: Եթե ինչ-որ ժամանակ չի եղել (նկատի ունի դատապարտումը-խմբ.), վատ է, պետք է լիներ: Եթե ինչ-որ ժամանակ չի եղել, չի նշանակում, որ նախադեպ եղել է, չպետք է անենք:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ.-
Դատելով ԲՀԿ-ականների արձագանքից` մնում է մեկ ենթադրություն անել. ԲՀԿ-ն` որպես նախկին նախագահի հենարան կուսակցություն, մոռանում է նախկինում կատարված բռնությունները ու միշտ պարզճակատ ներկայանում` Ռ. Քոչարյանին ու նրա տարատեսակ "բեսպրեդելների" հանդեպ: Իսկ այսօր խնդիրը նիստը տապալելն էր, իսկ դրա բացատրությունը կարեւոր էլ չէ` սկսած դրոշմապիտակներից, վերջացրած դոլարի կուրսով:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում