ՕԲԱՄԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԿՈՐՑՆԵԼ ԵՎՐՈՊԱՆ

Արխիվ 12-16

ՕԲԱՄԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԿՈՐՑՆԵԼ ԵՎՐՈՊԱՆ


Սեփական երկրումª ԱՄՆ-ում հերթական ծանր հարվածն ստացավ նախագահ  Բարաք Օբաման: Հարվածողն ամերիկյան քարոզչամեքենայի "գերծանր զինատեսակներից" մեկը հանդիսացող The Washington Post-ն էր, որն անցնող տարին գնահատել է ամենավատը` Օբամայի կառավարման առումով: Ամենասարսափելին լրատվամիջոցի այն եզրահանգումն է, թե ԱՄՆ քաղաքացիների առնվազն մի ստվար հատվածի պատկերացմամբª նախագահը պարզապես ունակ չէր կատարելու այն աշխատանքը, ինչի համար երկու ժողովրդի քվեն է ստացել:

ՆՈՐ ՇՐՋԱԴԱ՞ՐՁ

Չնայածª անգամ Օբաման է սկսել ակնարկներ հնչեցնել մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների իր սխալների մասինª հրապարակավ հայտարարելով, թե ՌԴ-ի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները գլխավոր սպասելիքիցª Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն արմատական փոփոխության ենթարկելուց դեռ շատ հեռու են: Ավելինª նույնիսկ չի իրականացվել պատժամիջոցներից միջանկյալ սպասելիքը, այն է, որ դրանք կազդեն Ռուսաստանի ներսում նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի վրա: Ավելին. միանգամայն հակառակ ռեակցիան է. "Դեռեւս քաղաքական տեսանկյունից Պուտինը Ռուսաստանի ներսում միավորներ է հավաքում",- խոստովանում է Օբաման, դրանով էլ, ըստ էության, ընդունելով, որ Ռուսաստանում ուկրաինական մայդանը ծավալելու ամերիկյան քաղաքականության կնքահայր Բժեժինսկուց եկող ծրագրերը գնալով, մեղմ ասած, միայն ավելի են մշուշոտ դառնում:
Արդյունքում, եթե հետագայում հաշվի չառնվեն Եվրոպայի շահերը, ապա կարող են վատթարանալ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները: Մի խոսքովª առաջիկայում, ըստ Օբամայի, պետք է մտածել Եվրոպային չվնասեու մասին, քանի որ այդ դեպքում վերջինս գնալով կհեռանա ԱՄՆ-ից:
Այն, որ հակառուսական պատժամիջոցներն անխուսափելիորեն հարվածելու էին նաեւ Եվրոպային, ի սկզբանե էր ակնհայտ, եւ արդյունքում, Օբաման պարզապես կարող է ԱՄՆ-Եվրոպա առաջ էլ խիստ լարված հարաբերություններում "հոնքը շտկելու փոխարենª աչքն էլ հանել": Եվ մնում է միայն սխալների մասին ակնարկներ հնչեցնելª խոստանալով ամեն ինչ շտկել: Բայց այդ մեսիջին Եվրոպայում կարծես թե այնքան էլ չհավատացին:
Համենայնդեպս, եթե կանցլեր Մերկելը դեռ մեկ-երկու շաբաթ առաջ անվերապահորեն խոսում էր հակառուսական պատժամիջոցները հերթական անգամ խորացնելու մասին, ապա վերջին օրերին անցավ կտրուկ շրջադարձի, թե. "Մենք էլ ենք ուզում ունենալ լավ գործընկերային հարաբերություններ` Ռուսաստանի հետ": Ավելին, որ "շատ կարեւոր է"` ոչ թե պարզապես Ռուսաստանի, այլ Եվրամիությունը Եվրասիական միության հետ նույն կարգի հարաբերություններ հաստատի:

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Չնայած դժվար չէ կռահել, թե որոնք են տիկին Մերկելի այս "անսպասելի" շրջադարձի արմատները: Այս մտքերին նա հասավª խոսելով Հունգարիայի, Սերբիայի եւ Թուրքիայի հետ Ռուսաստանի ներկայիս հարաբերությունների մասին: Իսկ այս ուղղությունը, ինչպես հայտնի է, առանցքային դարձավ այն բանից հետո, երբ Անկարայում Վ. Պուտինը 180 աստիճանով շուռ տվեց եվրոպական ուղղությամբ Ռուսաստանի առաջիկա էներգետիկ ռազմավարությունըª հրաժարվելով "Հարավային հոսք" գազատարի ծրագրից եւ հայտարարելով այն դեպի Թուրքիա ուղղորդելու մասին: Թեեւ այդ հայտարարությունից հետո Անկարայի ուղղությամբ ԱՄՆ-ն ու Եվրոպան բուռն ճնշումների անցան, բայց նկատելի է, որ թուրքերը դրան սպասում էին, եւ կարողացան արագորեն դեմն առնել: Չնայածª վերջին օրերին նոր սկանդալ է ծագել Թուրքիայում. չգիտես ինչու` Անկարան սկսեց արագորեն կալանավորել մի շարք առանցքային լրատվամիջոցների եւ լրագրողներիª նրանց մեղադրելով ԱՄՆ-ում պաշտպանություն գտած Ֆեթուլլահ Գյուլենի եւ նրա կողմից Թուրքիայում ծավալված գյուլենիստական շարժման հետ կապերի մեջ: Եվ այն փաստը, որ "նարնջագույն" երանգներ ունեցող այս շարժումը Թուրքիայում գերակտիվանում է այն պահերին, երբ կտրուկ սրվում են Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները, կարելի է կռահել, որ մոտավորապես նման ակտիվացում էլ այս օրերին էր սպասվում, եւ թուրքական իշխանությունները պարզապես առաջ ընկնելով` չեզոքացրին ամեն մի "գունավոր հեղափոխության" առաջատար ուժ հանդիսացնող քարոզչամեքենան: Իսկ դա էլ նշանակում է, որ վերջին գործուն մեխանիզմը եւս ձախողման շեմին է, որից հետո Անկարային ռուսական գազից հետ պահելու գլոբալ ճնշման լծակներ Վաշինգտոնի ձեռքին պարզապես չեն մնում: Բայց այս դեպքում էլ Եվրոպան է կանգնում փաստի առաջ. եթե Թուրքիան իրականում վերածվի տարեկան 60-70 միլիարդ խմ պոտենցիալ ունեցող ռուսական գազի տեղափոխման հանգույցի, ապա թուրքական փորձված դիվանագիտությունն այն հաստատ կկարողանա վերածել ԵՄ-ի գլխին կախված լուրջ մահակի: Թերեւս միակ բանը, որը թուրքերին դրանից հետ կպահի, դա ԵՄ կազմ ներառելն է, որը դեմոգրաֆիկ առումով հենց Գերմանիայի համար է մահացու վտանգ: Այսինքն, եթե ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականությունն ի վերջո հենց այդ կերպ է կոտրվելու Գերմանիայի գլխին, ապա տիկին Մերկելը կմնա՞ այդ քաղաքականության ջատագովների թվում: Էլ չասած, որ "Հարավային հոսքի" շահույթներից զրկված եվրոպական մի շարք երկրներ հենց Գերմանիային են հասցեագրում իրենց դժգոհությունները, ինչը եւս ԵՄ-ի առանց այդ էլ լարված ներքին մթնոլորտն էլ ավելի շիկացնելու լուրջ պոտենցիալ է պարունակում:
Մյուս կողմից էլª ԱՄՆ-ի հանդեպ ոչ պակաս անհանդուրժողականության բում է սկսվել նաեւ Ֆրանսիայում: Այն աստիճանի սուր, որ ֆրանսիական ազգայնականության եւ "Ազգային ճակատ" կուսակցության լիդեր Մարին լե Պենը բաց տեքստով խոսում է ՆԱՏՕ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին: Այս իրավիճակում, ինչ խոսք, Վաշինգտոնը կարող է Գերմանիային եւ Ֆրանսիային, այսինքնª գործնականում ողջ Եվրոպան վերահսկողությունից դուրս թողնելու հարցում լուրջ մտահոգություններ ունենալ: Այդ վտանգը, իհարկե, նոր չէ, որ առաջացավ: Պարզապես կար Ուկրաինայի օրինակով Եվրոպային "ռուսական սպառնալիք" բեմականացնելովª սարսափահար անելու ու վերահսկելի դարձնելու ծրագիր, հենց որի վերջնական ձախողման վտանգն է, որ կարծես թե զգում է Օբաման: Չնայածª ռուս-հնդկական հարաբերությունների վերջին բուռն թռիչքն էլ իր հերթին, կարծես թե, այս ամենի "վերջին մեխը" դարձավ: Վ. Պուտինի` օրերս Հնդկաստան կատարած այցն ու դրա արդյունքները, իհարկե, պետք է սվիններով ընդունվեին Վաշինգտոնում: Բայց փոխարենը գործնականում բոլոր առանցքային մասնագետներն են այս օրերին եկել այն համոզմունքին, որ այս կերպ գործնականում ձեւավորվում է, այսպես կոչված, ասիական մեծ եռանկյունինª ռուսների, հնդիկների եւ չինացիների միջեւ: Իսկ դա նաեւ նշանակում է, որ Ռուսաստանի ողջ տնտեսական քաղաքականությունը հենց այս ուղղությամբ է, որ վերջնականապես կողմնորոշվել է: Այն, որ այս մեծ մոդելը Հայաստանին եւս լուրջ հեռանկարներ է խոստանում, եւ ոչ միայն նրա համար, որ Եվրասիական միությունում ենք, այլ նաեւ, որ այդ մոդելի Ռուսաստան-Իրան-Հնդկաստան առանցքն անցնում է մեր երկրով, ներկայացնելու առիթ ունեցել ենք: Ավելին. Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին էլ իր հերթին օրերս հաստատեց. "Վերջերս Իրանն ու Հայաստանը երկաթգծի կառուցման հարցի շուրջ արդյունավետ բանակցություններ են ունեցել. նախկինում խոչընդոտներ են եղել, այժմ խնդիրները լուծվում են, եւ այն ներդրող կազմակերպությունը, որը պետք է երկաթգծի կառուցման գործում ներդրումներ կատարի, եւս ներկա է եղել այդ բանակցություններին": Եթե սրան գումարում ենք այն հետաքրքրությունը, որը վերջերս դրսեւորեց ՌԴ նախագահը նաեւ աբխազական երկաթուղու վերագործարկման թեմայով, կարելի է հասկանալ, որ խոշոր հաշվով խոսքը նաեւ մեր երկրով Ռուսաստանից մինչեւ Հնդկաստան հասնող երկաթուղային համակարգի մասին է, որն էլ ավելի կֆիքսի այդ եռանկյունու արեւմտյան թեւը:
Նաեւ չմոռանանք, որ ՌԴ-ի այդ գլոբալ ուղղվածությունը կարող է լուրջ կորուստներ խոստանալ Եվրոպային, եթե Վաշինգտոնի ազդեցությունը վերջինիս հեռու պահի այդ համակարգից: Մեկ պարզ օրինակ. օրերս չինական բեռնատար գնացքը Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա  ուղղությամբ 21 օրում հասավ Մադրիդª անցնելով 13 հազար կմ: Իսկ սա պարզապես հեղափոխական ազդեցություն կարող է ունենալ մինչ այս եղած կոմունիկացիոն եւ տնտեսական բոլոր պատկերացումների վրա: Հենց այս հանգամանքն է, որ այդքան մտահոգում է Օբամային: Այլ բան, որ Եվրոպան էլ իր հերթին է տեսնում այս իրավիճակը, եւ հենց այն փուլն է, երբ ԵՄ-ն է կանգնել Վաշինգտոնի եւ Եվրասիայի միջեւ ընտրության առաջ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում