ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Մեր հալ, քո հավես... Հռչակավոր կինոաստղ ԲՐԻՋԻՏ ԲԱՐԴՈՆ ֆրանսիացիներին կոչ է արել ձիու միս չօգտագործել: Եվ հատուկ այդ նպատակով նա տարածել է ընդարձակ բաց նամակ, ուր ընդգծել էր, որ ակնկալում էր, որ սեպտեմբերին` իր 80-ամյակի առիթով, Ֆրանսիայի իշխանություններն իրեն նվեր կմատուցեն` սննդի արդյունաբերությունում արգելելով ձիու մսի օգտագործումը. "Ես չափազանց հիասթափված եւ տխուր եմ, որ դա տեղի չունեցով": Զարմանալի է, մի՞թե Ֆրանսիան էլ պրոբլեմ չունի, որ Բրիջիտ Բարդոն թիվ մեկ խնդիր է համարում կենդանիների պաշտպանությունը ու մասնավորապես ձիու միս չուտելը: Հետաքրքիր է, նա չի՞ նկատում, որ իր հայրենիքում ամենաբարձր մակարդակով վերացվում է ընտանիք հասկացությունը, պղծվում են ֆրանսիացու բոլոր ավանդական սրբությունները: Արդյո՞ք ավելի օգտակար չէր լինի նաեւ համամարդկային տեսակետից, որ այդ այլանդակության դեմ բողոքող ֆրանսիացիներին միանար նաեւ Բրիջիտ Բարդոն, ում խաղացած դերերը միշտ էլ եղել են կանացիության մարմնացում:
Ամերիկյան դեսպանատունը մերժել է մեր գործընկեր, orer.am կայքի գլխավոր խմբագիր ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ մուտքը ԱՄՆ: Մեր գործընկերը զարմանքով հայտնաբերել էր, որ պետք է ներկայացնի հսկայական քանակությամբ տեղեկանքներ` գույքի, եկամուտների, այլ հանգամանքների մասին, որոնք կհաստատեն, որ ԱՄՆ-ում մնալու դրդապատճառ չունի: Եվ ինչպես նշում է Բաբաջանյանը. "Հարկ է նշել, որ այդ ամենին տիրապետող անձը յանկիների երկրում մնալու որեւէ պատճառ չպետք է ունենա, իսկ ինձ մերժող դեղնակտուց կոնսուլը, թերեւս, կերազեր տիրապետել այդ ամբողջի տասը տոկոսին, մինչդեռ հրավիրելով հարցազրույցի` մարտնչող հոմոսեքսուալի դեմքով այդ տղեկը անգամ չբարեհաճեց այդ փաստաթղթերը ուսումնասիրել: Հարցազրույցը տեւեց մոտ 40 վայրկյան, թարգմանչուհին այնքան վատ էր թարգմանում իմ խոսքերը, որ ես իմ ուդմուրտոանգլերենով անգամ փորձում էի շտկումներ անել: Այդ ընթացքում ընդամենը հասցրի ներկայացնել այցիս նպատակը, եւ երբ փորձեցի ներկայացնել փաստաթղթերիս տրցակը` անչափահաս կոնսուլը փոխանցեց, որ ինձ չի կարող տրամադրել մուտքի արտոնագիր…": Դե ինչ, մնում է միայն շնորհավորել մեր գործընկերոջը` այդ մերժման կապակցությամբ, քանզի եթե քեզ մերժել են ԱՄՆ մուտքի իրավունք, դա համահավասար է կարգին հայ եւ կարգին մարդ լինելու վկայագրին:
Հիշո՞ւմ եք դասականի հայտնի ասածը. "Փարա ունես` մարդ ես, փարա չունես` մարդ չես": ԱՄՆ-ի պարագայում դա կարելի է վերաձեւակերպել "ՍՄԱՐԹՖՈՆ ունես` մարդ ես, սմարթֆոն չունես` մարդ չես": Օրերս տեսել էի հայկական գովազդ, ուր առաջարկվում էր սմարթֆոնի ծրագիր, որը այդ հեռախոսասարքը վերածում էր նաեւ էլեկտրոնային դրամապանակի` թույլ տալով վճարումներ կատարել սուպերմարկետներում: Դե, եթե դա այստեղ կա, ուրեմն ԱՄՆ-ում հաստատ  վաղուց կա: Իսկ հիմա էլ մի նորություն են մոգոնել` ստեղծվել է հավելված սմարթֆոնի համար, որը ամերիկացի վարորդներին թույլ կտա հեռախոսն օգտագործել վարորդական վկայականի փոխարեն, իսկ, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում վարորդական վկայականը նույնիսկ ավելի հարգի է, քան անձնագիրը: Կարճ ասած, զարմանալիորեն մարդկանց աստիճանաբար վերածում են սմարթֆոնի կցորդի: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի դժբախտություն կլինի մարդու համար այդ անտեր սարքը կորցնելը... Չի կարողանա նույնիսկ ապացուցել, որ իր անունը, ասենք, Պողոս է: Դե ինչ, իզուր չէր, որ հռչակավոր Սթիվ Ջոբսը սեփական զավակներին արգելում էր այդ սարքերից օգտվել:
Իսկ մեզանում վիրտուալ իրականության մեջ հայտնաբերեցինք ֆեյսբուքյան մի խումբ, որը կոչվում է "Ես բոյկոտում եմ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ամանորյա շնորհավորանքը հեռուստատեսությամբ": Բոյկոտելն էլ ի՞նչ է` այս շնորհավորանքը պարզապես չնայելը: Դե, չես ուզում  նայել, մի նայիր, այ հոգուդ ղուրբան, էլ ի՞նչ կարիք կա դրա մասին հայտարարել աշխարհով մեկ: Իսկ զարմանալիորեն այդ խմբին միացել են առավել քան 3 հազար հոգի: Զարմանալի է, էլ ուրիշ բոյկոտելու բան չգտա՞ք: Ավելի լավ չէ՞ր լինի միասնաբար այս անգամ բոյկոտել ամանորյա ճոխ-ճոխ սեղաններ դնելու ավանդույթը, քանզի անբարեխիղճ ձեւով` Ամանորին ընդառաջ, ամեն ինչի գները թռցնելը դարձել է արդեն աննամուսության բոլոր սահմանագծերը հատող երեւույթ: Այ, եթե կազմակերպված ազգ լինեինք, այդ բոյկոտը կանեինք ու կստիպեինք ընչաքաղց առեւտրականներին ու "շուստրի" գործարարներին ահագին բան թափել աղբարկղերը եւ շոշափելի նյութական վնասներ կրել:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում