"ԷՍ ԵՐԿԻՐԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՅԴԱՆԻ ՎԵՐԱԾԵԼ"
Արխիվ 12-16"ԷՍ ԵՐԿԻՐԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՅԴԱՆԻ ՎԵՐԱԾԵԼ"
"Միանշանակ հերքում եմ այդ տեղեկատվությունը, նման բան չկա եւ չի կարող լինել: Առաջինը` ես երբեւէ Արշակ Սվազյան անունով վարորդ չեմ ունեցել, եւ երկրորդ` ինձ ճանաչող մարդիկ շատ լավ գիտեն իմ բնավորությունը` ես երկաթը տաք-տաք եմ ծեծում",- մեզ հետ զրույցում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե իբր ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված Արշակ Սվազյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարորդն է եղել, ասաց պատգամավորը:
-Երբեւիցե թույլ չեմ տա ինձ` կռիսի նման թաքնված` հարցեր լուծել, դա իրեն հարգող մարդու հարցի լուծման ձեւ չէ: Բացարձակ նման բան չկա, չեմ էլ կարողանում հասկանալ, թե ովքեր են նման տեղեկություն տարածողների պատվիրատուները: Չնայած, երեւի դեմը Նոր տարի է, մի քանի կոպեկ փող են տվել, որ նման հիմարություն, իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա տարածեն: Հասկացեք` կա ոստիկանության համակարգ, կա ԱԱԾ, Քննչական կոմիտե, մարդիկ զբաղվում են տեղի ունեցածով, եթե նման բան լիներ, որեւէ մեկն ինձ ինչ-որ մի բան կասեր, տեղյակ կպահեր: Բայց եթե նման բան չկա, ես էլ այդ դեպքից տեղեկություններ չունեմ, ինչի՞ համար են իմ անձի շուրջ նման անշնորհք տեղեկություններ տարածում, այ դա չեմ հասկանում:
- Իսկ առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում, որ նման հանելուկային հարձակումներ կան նաեւ ազատամարտիկների նկատմամբ:
- Նախ ասեմ, որ ազատամարտիկները բոլորն էլ մեր ընկերներն են, ու չեմ կարծում, որ բոլորն են էդպիսին: Հնարավոր է, մի քանի հոգի շփոթության մեջ լինեն, բայց կգա ժամանակը, ամեն բան կընկնի իր տեղը: Հիշեք` բոլոր ազատամարտիկները մեր ընկերներն են, երբեւէ այս ու այն կողմ չեն թեքվի:
- Պարոն Մովսիսյան, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն անդրադառնալով ազատամարտիկներին ծեծի ենթարկելուն` ասել է, որ թող այնպես չանեն, որ մայդանի վերածենք: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս արտահայտությունը:
- Ռուստամ Գասպարյանը երեւի չի էլ հասկանում, թե մայդանն ինչ է, որովհետեւ էս երկիրը որեւէ մեկը չի կարող մայդանի վերածել: Նախ պիտի հասկանան, թե դա ինչ է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

