"ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ"

Արխիվ 12-16

"ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ, ՊԱՐԶԱՊԵՍ, ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ"

Թեպետ երեկ ոչ իշխանական "եռյակն" ու ՕԵԿ-ը խորհրդարան էին եկել եղանակին խիստ համահունչ խաշ ուտելու տրամադրությամբ ու որոշեցին բոյկոտել ԱԺ արտահերթ նստաշրջանը` պատճառաբանելով, որ արտահերթ նիստ պետք է գումարվի ու քննարկվի վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը` բռնարարքները եւ երկրում ստեղծված իրավիճակը, բայց, այնուամենայնիվ, ԱԺ աշխատանքները շարունակվեցին բնականոն ռիթմով: Եվ մինչ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի նախագահությամբ շարունակվում էր խորհրդարանական նիստը, ընդդիմադիրները (բացի "դարձի եկած" ՀՅԴ-ից) վազվզում ու բաղձալի 44 ստորագրություն էին հավաքում` արտահերթ նիստ գումարելու համար: Թե ինչպես ու ինչ գնով հաջողվեց վերջիններիս, բայց նրանք տնից, իրենց տաքուկ օֆիսներից կամ ռեստորաններից կանչեցին թիմակից պատգամավորներին ու "ծերը ծերին" հավաքեցին անհրաժեշտ ստորագրությունների քանակը: Այս ընթացքում ավարտվեց նիստը, եւ տիկին Նաղդալյանը հայտարարեց, որ խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 16-ին: Բայց արի ու տես, որ ժամը 17:59 րոպեին` աշխատանքային օրվա ավարտին մեկ պակաս, բոյկոտող պատգամավորները բախել էին ԱԺ նախագահի դուռն ու ներկայացրել ժամը 18:30-ին իրենց նախաձեռնությամբ գումարվող արտահերթ նիստի կարոտ 44 պատգամավորի ստորագրություն: Այս մասին "Իրավունքը" զրուցեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ.
-Քանի որ ես դահլիճում էի, դեռեւս տեղեկատվություն չունեի արտահերթ նիստի մասին, բայց ինչքան տեղեկացված եմ` գործընթաց է ընթանում, եւ հնարավոր է, որ այն ավարտին հասցվի: Կարող եմ ասել, որ բազմաթիվ պատգամավորների մոտ կար իրավիճակ, երբ պարզապես անհրաժեշտությունն այս արտահերթ նիստի չէին տեսնում, այդ թվում եւ ես: Պիտի ասեմ, որ արտահերթ նիստով քննարկման առարկա, պարզապես, չեմ տեսնում, որովհետեւ այն երեւույթների վերաբերյալ, որոնց մասին խոսեցին, շատ դատապարտելի է եւ մտահոգիչ, բայց դրանց մասին եղել են դատապարտող հայտարարություններ, ինչպես Ազգային ժողովի նախագահի, այնպես էլ բազմաթիվ խորհրդարանականների կողմից, այդ թվում նաեւ ես եւ պարոն Շարմազանովն ենք այդ մասին խոսել: Պատկան մարմինները զբաղվում են դրանով, քանի որ խնդիրը իրավական դաշտում է, իսկ քաղաքական դաշտում այս հարցով քննարկման անհրաժեշտություն չեմ տեսնում: Չեմ տեսնում նաեւ դիրքորոշումների տարբերություն, օրինակ, մեծամասնության պատգամավորների եւ օպոզիցիայի ներկայացուցիչների կամ տարբեր քաղաքական ուժերի մոտ: Չկան տարբեր քաղաքական գնահատականներ, որոնց համար անհրաժեշտ լիներ ինչ-որ քննարկում կամ ինչ-որ նիստի գումարում, ոչ էլ տեսնում եմ այդ առանձնահատուկ քննարկման անհրաժեշտությունը` պատճառաբանված նրանով, որ իրավական դաշտում պատկան մարմինների կողմից գործընթացն արգելակվում է կամ ցանկություն կա որեւէ մեկի կողմից կոծկելու: Կրկնում եմ` քննարկման առարկա, պարզապես, չեմ տեսնում, եւ այս հարցում չկա որեւէ անհամաձայնություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում