ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻՑ ԹՌԱ՞Վ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻՑ ԹՌԱ՞Վ
Մինչ ընդդիմադիր պատգամավորները "դոշ էին տալիս" ԱԺ ՀԱԿ խմբակցության ծեծված պատգամավոր Արամ Մանուկյանի համար ու անում հնարավորինս, որ այդ հարցով արտահերթ նիստ գումարվի, պարզվում է, որ խնդիրն առաջին հերթին չի հուզում հենց պարոն Մանուկյանի հարազատ խմբակցությանը` ՀԱԿ-ին: Երեկ, երբ ընդդիմադիր պատգամավորները մի կերպ անհրաժեշտ 44 ստորագրություն հայթայթեցին, որպեսզի արտահերթ նիստ գումարեն, գրանցման ժամանակ պարզվեց, որ բացակայում են ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ինչպես իմաստուն ժողովուրդը կասեր` թիմակիցներին ճանաչում են նեղության ժամանակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

