ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼՈՎԻ-ԳՆԱԼՈՎԻ Է
Արխիվ 12-16ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼՈՎԻ-ԳՆԱԼՈՎԻ Է
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ արդեն նոր՝ «Քառյակի»` ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» համատեղ ասուլիսը, որը վերաբերում է վերջին շրջանում իբրեւ ազատամարտիկների ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման վերաբերյալ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Արամ Մանուկյանի վրա հարձակումը համարեց արտառոց: «Իրավունքը ՀԱԿ պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչու է պատգամավորի վրա հարձակումն արտառոց համարում: Քանի որ դա եղել է խորհրդարանի պատերից դուրս: «Վկայակոչեք խորհրդանաի պատերից դուրս տեղի ունեցած նման դեպք»,- հարցին հարոցով պատասխանեց պատգամավորը:
Հիշեցրինք` 2003 փետրվարի 4-ին նախագահական ընտրություններից առաջ դանակահարեցին պատգամավոր Հայկ Բաբուխանյանին: «Չեմ հիշում»,-ինքնամոռաց ասաց նախկին զինդատախազը, ապա արագ-արագ հավելեց. «Էլի արտառոց է»:
- Բա ինչո՞ւ այն ժամանակ չդատապարտեցիք կատարվածը:
- Ես 2003 թ-ին զինվորական դատախազ էի եւ չէի կարող: Մերսի…
Հ. Գ. Իհարկե, չէիք կարող դատապարտել, պրն Ջհանգիրյան, քանի որ բռնության մասին հիշում եք այն ժամանակ, երբ դա բումերանգի նման անդրադառնում է ձեր խմբակցության կամ յուրայիններից մեկին: Իսկ զինդատախազի պաշտոնը ձեզ համար չափազանց արժեքավոր էր, որը ձեզ չգիտես ինչու մոռացության է տվել ՀՀՇ-ական տարիները եւ ՀՀՇ-ի կազմում լինելը: Եթե այդ տարիներին զինդատախազ էիք, դա հենց ՀՀՇ-ի շնորքն էր, ու այն ինչ Դուք իրականացնում էիք «գեղեցիկ» կերպով ու ձեր «թեթեվ» ձեռքով, դա հանրությունը հաստատ չի մոռանա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

