ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՉԳԻՏԵՄ` ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՓՈԽՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ԻՆՉ ԿԱՊ ՈՒ

Արխիվ 12-16

ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՉԳԻՏԵՄ` ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՓՈԽՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ»

 

Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանից այսօր լրատվամիջոցները հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ԱԷԿ-ում, ինչու է տնօրենն ազատվել, իսկ փոխտնօրենը` ձերբակալվել: «Դե ես ավելացնելու բան չունեմ,  թերթերում եմ կարդացել»,- ասաց պրն Գալստյանը:

«Ինչու որեւէ պարզաբանում նախարարությունը չի ներկայացնում,- հետաքրքրվեց «Իրավունքի» լրագրողը:

«Այդ գործով զբաղվում են համապատասխան մարմինները: Խոսքը գնում է կոմերցիոն տնօրենի մասին: Մինչեւ ուսումնասիրությունները չավարտվեն, ոչինչ չենք կարող ասել»,- պատասխանեց պաշտոնյան:

Էներգետիկայի փոխնախարարին լրագրողները հիշեցրին, որ ազատված տնօրենն ու ձերբակալված փոխտնօրենը, ըստ տարածված տեղեկությունների, էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մտերիմներն են եղել: «Նշանակված տնօրենը նախկինում եղել է  գլխավոր ինժեներ: Չգիտեմ, թե ինչ կապ ունեն Արմեն Մովսիսյանի հետ»,- պատասխանեց Էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարարը:

Մեր մյուս դիտարկմանը, եթե մամուլը չբարձրաձայներ խնդրի մասին, էներգետիկայի ու բնական պաշարների  նախարարությունը ոչ մի հայտարարություն չէ՞ր տարածելու: «Թերթերը գրեցին, երբ արդեն հրապարակում եղավ, որ փոխտնօրենը ձերբակալվել է»,- հակադարձեց նախարարության ներկայացուցիչը:

Արդյոք փոխնախարարը կասկած չի ունեցել, որ ատոմակայանի  փոխտնօրենը չարաշահումներ է թույլ տվել ասաց. «Ես զբաղվում եմ իմ գործով, իմ ոլորտին չեն առնչվում այդ չարաշահումները»,- եզրափակեց Արեգ Գալստյանը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում