ԼԵՀ ՋԱԶ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԼԵՇԵԿ ՄՈԺՋԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷՐ

Արխիվ 12-16

ԼԵՀ ՋԱԶ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԼԵՇԵԿ ՄՈԺՋԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷՐ

Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ լեհ ջազ դաշնակահար և երգահան ԼԵՇԵԿ ՄՈԺՋԵՐԸ հանդես եկավ մենահամերգով:

Համերգը կայացավ Սոպոտի քաղաքապետի, Սոպոտի արվեստի պետական պատկերասրահի, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Սա Մոժջերի առաջին հյուրախաղային այցն էր Հայաստան:  Նա հայտնի է դասական ստեղծագործությունները ջազային մեկնաբանությամբ հմտորեն մատուցելու իր տաղանդով: Երեկոյի ընթացքում վիրտուոզ դաշնակահարի կատարմամբ հնչեցին Շոպենի, Բախի, Պրոկոֆևի, Կոմեդայի որոշ ստեղծագործությունների ջազային մեկնաբանություններ, ինչպես նաև իր իսկ կողմից հեղինակված մի քանի գործեր:

Լեշեկ Մոժջերը ծնվել է 1971թ-ին Գդանսկ քաղաքում: Նա համարվում է լեհական ջազ երաժշտության վերջին տասնամյակի ամենամեծ բացահայտումը: Նրա կատարումներին ուղեկցում է անսովոր երաժտական երևակայությունը և յուրահատուկ մեկնաբանման զգայունությունը: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Մոժջերը համագործակցել է բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների հետ, այդ թվում՝ Յան Կաչմարեկի հետ (ձայնագրություններ «20th Century Fox» և «Mira Max» կինոարտադրությունների համար): 2012թ-ին Մոժջերը որպես առաջին լեհ ընտրվել է Montreux Jazz Piano դաշնամուրային միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ: Լեշեկ Մոժջերը հանդես է եկել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Չիլիում և այլուր:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում